02:40 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Футбол. Лига Чемпионов. Тренировка ФК Манчестер Юнайтед

«Շիրակը» պարտվեց շվեդական ԱԻԿ-ին

© Sputnik/ Антон Денисов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
12 0 0

«Շիրակ» - ԱԻԿ խաղն ավարտվել է «ԱԻԿ–ի» հաղթանակով` 2։0 հաշվով, խաղի ավարտին գյումրեցիները խաղում էին 8 ֆուտբոլիստով։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» և շվեդական ԱԻԿ-ի ֆուտբոլային խաղն ավարտվել է վերջինիս հաղթանակով, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2015/2016 թթ. խաղարկության Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Տելե 2 Արենա» մարզադաշտում։

Խաղի 25-րդ րոպեին շվեդական ակումբի ֆուտբոլիստները վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Բանգուրայի հարվածից հետո Վսեվոլոդ Երմակովը կարողացավ ետ մղել գնդակը:

«Այդուհանդերձ, 29-րդ րոպեին Հենոկ Գոյտոմն առաջ մղեց դաշտի տերերին՝ 1:0: 69-րդ րոպեին «Շիրակը» մնաց 10 ֆուտբոլիստներով, երբ խաղադաշտից հեռացվեց Արման Հովհաննիսյանը, իսկ 80-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը գյումրեցիներին թողեց 9 ֆուտբոլիստներով՝ կարմիր քարտ ցույց տալով Գոռ Մալաքյանին»,– նշվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդման` 83-րդ րոպեին տանտերերը ստացան  11-մետրանոց հարվածի իրավունք, և Հենոկ Գոյտոմը դուբլ ձևակերպեց խաղում՝ 2:0: 85-րդ րոպեին գյումրեցիները մնացին 8 ֆուտբոլիստով, երբ խաղադաշտից հեռացվեց Անդրանիկ Բարիկյանը: Խաղն ավարտվեց ԱԻԿ-ի հաղթանակով 2:0 հաշվով:

Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին:

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45