00:32 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Постер фильма Тото и его сестры

Գերմանացի ռեժիսորը սեփական «ես»-ի որոնումների մասին ֆիլմ է ներկայացրել Երևանում

© КиноПоиск
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Ինձ համար կարևոր էր հասկանալ, ինչ է զգում երեխան, որը հասկանում է, որ ծնվել է ոչ բարենպաստ պայմաններում, ինչի նա կարող է հասնել, ասել է ռեժիսոր Ալեքսանդր Նանաուն

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գերմանացի ռեժիսոր Ալեքսանդր Նանաուն ուրբաթ ներկայացրել է իր «Տոտոն և նրա քույրերը» ֆիլմը, որը մասնակցում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրին։

Ֆիլմը պատմում է Տոտոյի և նրա քույրերի՝ Անայի ու Անդրեայի զարմանալի ընտանեկան պատմության մասին: Մինչ նրա մայրն ազատազրկված է, Տոտոն ոգևորությամբ սովորում է պարել, կարդում է ու գրում, իսկ քույրերը փորձում են պահպանել ընտանիքը։

Ֆիլմը մասնակցել է մի շարք փառատոների, արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Немецкий режиссер Александр Нанау
© Sputnik/ Асатур Есаянц
Немецкий режиссер Александр Нанау

«Ինձ համար կարևոր էր հասկանալ, ինչ է զգում երեխան, որը հասկանում է, որ ծնվել է ոչ բարենպաստ պայմաններում, ինչի նա կարող է հասնել», – ասել է Նանաուն մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով` ֆիլմի միջոցով ինքը փորձել է ցույց տալ` ինչպես է մարդու վրա ազդում շրջակա միջավայրը, ինչպես է ձևավորում անհատը։

«Մեզանից յուրաքանչյուրն անհատ է ծնվում, և անկախ ծանր պայմաններից` մենք կարող ենք միջոց գտնել մնալու նույն կերպ` չկորցնելով մեր անհատականությունը։ Եվ միշտ գտնվում է մեկը, ով օգնում է մեզ գտնելու ինքներս մեզ, պատրաստ է ցույց տալ այլ ապրելակերպ», – ասել է Նանաուն։

Ռեժիսորը խոստովանել է, որ իրեն հեշտ էր աշխատել դերասանների հետ, քանի որ նրանք շատ հետաքրքիր և խելացի են։ Ֆիլմի աշխատանքները մտերմացրել են ռեժիսորին իր հերոսների հետ, նրանք նույնիսկ միասին մեկնում էին կինոփառատոների։

2010 թվականին Նանաուի «Աշխարհն ըստ Իոն Բ–ի» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակի։

«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։

Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։ Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին։

Գլխավոր թեմաներ