00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքները, թե բուն Արցախի, թե Հայաստանի անվտանգության երաշխիքն են

© АРКАДавид Джамалян
Давид Джамалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պն ղեկավարի խորհրդականի կարծիքով`հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հայոց զինուժը պետք է ունենա այնպիսի հենակետեր, որոնք ունակ են կաշկանդելու հակառակորդի ակտիվությունը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 17– Sputnik. Հակառակորդի նախաձեռնությունը ճնշելու ունակ հենակետերի ստեղծումը Հայաստանի զինուժի համար առաջնային խնդիր է: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը։

Մեկնաբանելով Հայաստանի զինված ուժերի կողմից Նախիջևանի սահմանին երեք ճանապարհի ու մեկ բարձունքի նկատմամբ վերահսկողության սահմանումը` բանախոսն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում հայոց զինուժը պետք է ունենա այնպիսի հենակետեր, որոնք ունակ են կաշկանդելու հակառակորդի ակտիվությունը:

«Գաղտնիք չէ, որ Նախիջևանի տարածքը ենթարկվում է ինտենսիվ միլիտարիզացիայի ու այսօրվա դրությամբ վերածվել է մեր երկրին սպառնացող ագրեսիայի հերթական պլացդարմի: Թուրք-ադրբեջանական տանդեմը շատ մեծ ուշադրություն է դարձնում Նախիջևանում մարտունակ ու հեռահար խնդիրներ լուծելու ունակ զինուժի ստեղծմանը, և այդ ուղղությամբ քայլեր են արվել:  Մենք չենք կարող այս հարցին նայել մատների արանքով, ու մեր ռազմական գերատեսչությունները ձեռնարկում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ»,-պարզաբանել է նա:

Ջամալյանն ընդգծում է, որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, և մեր զինվորներն իրենց գործն են արել, այն է՝ բարելավել են դիրքերն ու զրկել թշնամուն նախաձեռնությունների հնարավորությունից: 

«Ընդ որում, բարելավում ասվածն իրականացվել է մեր պետական սահմաններում, պարզապես լրացուցիչ հենակետեր են տրամադրվել: Եթե ուզում ենք, որ նախիջևանյան սահմանը խաղաղ լինի, ապա պետք է նախաձեռնող լինենք և պատահական չէ, որ նախարարությունն իր թիմի առջև խնդիր է դրել՝ լինել հանդուգն ու նախաձեռնող, այլապես՝ թշնամուն խաղաղություն պարտադրելու հնարավորություն չենք ունենա»,-նշել  է նա: 

Բանախոսի բնորոշմամբ՝ այս փոքր հաջողությունը թույլ կտա տևական ժամանակ հուսալի դարձնել խաղաղությունն այդ ուղղությամբ:

Պաշտպանության նախարարի խորհրդականը վստահեցնում է՝ պետական սահմանին զգոնությունը երբեք չի թուլանում, զինուժը պատրաստ է ցանկացած անակնկալի: Նա նաև կարևորում է ազգաբնակչության՝ հոգեբանորեն պատրաստ լինելը և արագ մոբիլիզացվել կարողանալը:

«Նախիջևանյան ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներն իրենց արդյունքը տվել են, սահմանին բազմաթիվ նախիջևանյան տեղամասեր վերահսկելի են մեր կողմից և այդ կերպ, թշնամին ավելի զսպված  է դառնալու, քանի որ ունակ չի լինելու նախաձեռնել գործողություններ»,-ընդգծել է նա:

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, որ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ապա Ջամալյանը նկատում է՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքները, թե բուն Արցախի, թե Հայաստանի անվտանգության երաշխիքն են: Հետևաբար, եթե Արցախի տարածքներից որևէ հատված զիջվի թշնամուն, ապա թե Արցախի, թե Հայաստանի անվտանգությանը կհասցվի ցավոտ հարված՝ անդառնալի հետևանքներով:

«Արցախահայությունն արտահայտել է իր կատեգորիկ ժխտողականությունը՝ ամեն տեսակ տարածքներ զիջելու գաղափարին: Մենք էլ պաշտպանում ենք արցախահայության, Արցախի իշխանության դիրքորոշումը: Արցախը, այսօրվա ամբողջականությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքն է, և տարածքային զիջումներն անընդունելի են»,-հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Լրահոս
0