09:24 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Национальная галерея Армении Ереван площадь Республики

Ազգային պատկերասրահում գտնված ռադիոիզոտոպային ընդունիչները վտանգ չեն ներկայացնում

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Ազգային պատկերասրահի տարածքում հայտնաբերվել են 67 ռադիոիզոտոպային հրշեջ ընդունիչներ, որոնք վտանգ չեն ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահում հայտնաբերված ռադիոիզոտոպային հրշեջ ընդունիչները վտանգ չեն ներկայացնում, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Նախօրեին ահազանգ էր ստացվել, որ Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերբել է ռադիացիոն վտանգի նշանով արկղ, և օգնություն է անհրաժեշտ։

Դեպքի վայր են մեկնել Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեխնածին վթարների բաժնի պետը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

«Ազգային պատկերասրահի տարածքում հայտնաբերվել են 67 ռադիոիզոտոպային հրշեջ ընդունիչներ, որոնք վտանգ չեն ներկայացնում»,– նշվում է հաղորդման մեջ։

Միջադեպի մասին իրազեկվել է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պատասխանատուն։

Ընդունիչները տեղափոխվել են Ազգային պատկերասրահի նկուղ հետագայում դուրս բերելու համար։

Գլխավոր թեմաներ