18:55 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Арман Сагателян

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարական է տվել

Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
242 0 0

Արման Սաղաթելյանը հայտնել է, որ իրեն հրավիրել են մեկ այլ աշխատանքի, և նա ցանկանում է շարունակել իր գործունեությունը մասնավոր հատվածում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 18 – Sputnik. Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտնել է Facebook սոցցանցի իր էջում։

«Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահին՝ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով», – գրել է Սաղաթելյանը:

Նա նշել է, որ այլ աշխատանքի հրավեր է ստացել և ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:

«Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար: Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ…», – գրել է նա։

Արման Սաղաթելյանը աշխատում էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում 2013 թվականի ապրիլից։

Գլխավոր թեմաներ