17:58 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Президент Армении Серж Саргсян на открытии пятизвездочной гостиницы DoubleTree-by-Hilton в Ереване

Նախագահ Սարգսյանը մասնակցել է Երևանում Hilton ցանցի հյուրանոցի բացմանը

© Сайт президента Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2174 0 0

ՀՀ նախագահը շրջել է Երևանում կառուցված Double Tree-by-Hilton նոր հյուրանոցի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի– Sputnik.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մասնակցել է Երևանի կենտրոնում գտնվող DoubleTree-by-Hilton հինգ աստղանի հյուրանոցի բացմանը։

Սա Հայաստանում կառուցված աշխարհահռչակ Hilton WorldWide հյուրանոցային ցանցի առաջին օբյեկտն է։

Սարգսյանը շրջել է հյուրանոցային համալիրի տարածքում, ծանոթացել առաջարկվող ծառայությունների որակին։

Հյուրանոցի բացման արարողությանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին, բաժնետեր Ջովանի Գասպարինին։

DoubleTree-by-Hilton հյուրանոցում կատարված ընդհանուր ներդրումները, որի շինարարական աշխատանքներով զբաղվել է «Ռենկո» իտալական ընկերությունը, կազմել են շուրջ 35 մլն դոլար։ Հյուրանոցում գործում է 176 համար, սրճարան–բարեր և ռեստորաններ, կոնֆերանսի համար նախատեսված սրահներ, ֆիտնես կենտրոն։

Գլխավոր թեմաներ