00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. ԵՄ–ն պետք է տարբեր մոտեցումներ կիրառի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

© Sputnik/Асатур ЕсаянцПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բաքվի Եվրոպական խաղերը ցույց տվեցին, թե կողմերից ով է պատասխանատու ղարաբաղյան հակամարտությունում լարվածության համար, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20– Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին հավասարության նշան չդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ այդ երկու երկրների նկատմամբ կիրառել տարբեր մոտեցումներ։

«Երբ հավասարության նշան կա և երբ մարդիկ անպատժելիություն են զգում, կորցնում են իրականության հետ կապը։ Հենց այդ պատճառով Ադրբեջանի նապագահն իրեն թույլ է տվել մեծամիտ հայտարարություններ։ Անհեթեթ չէ՞ արդյոք, որ իշխանությունը ժառանգած մարդը մեղադրում է մյուսներին այն բանում, թե իբր նրանք նախագահ են դարձել կողմնակի ուժերի օգնությամբ»,– ասաց Սարգսյանը երկուշաբթի համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն Ադրբեջանի գործերին Գերմանիայի և այլ եվրոպական երկրների միջամտելու փորձերին Եվրոպական խաղերի նախաշեմին։

Հայաստանի նախագահը նշեց, որ Բաքվի Եվրոպական խաղերը ցույց տվեցին, թե ով է պատասխանատու ղարաբաղյան հակամարտությունում լարվածության համար։

«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին մեծ նվեր մատուցեց` Բաքվում անցկացնելով Եվրոպական խաղերը և այդ շրջանում ապահովելով խաղաղության և կայունության խաբկանք ինչպես շփման գծում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, նման պահվածքը վերջին կաթիլն էր, որից հետո համաշխարհային հանրությունը համոզվեց, թե ով է լարվածության պատճառը և ում ցանկությամբ կարող են դադարել զոհերը։

Իր հերթին, Տուսկը նշեց, որ Եվրամիությունն ամենից առաջ կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Երկու կողմերը պետք է ցուցադրեն փոխզիջումների գնալու և երկխոսություն հաստատելու պատրաստակամություն` զերծ մնալով ագրեսիվ հռետորությունից։ Անկասկած, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման այլընտրանք չկա»,– ասաց Տուսկը։

Նրա խոսքով` ագրեսիվ հռետորությունը և գործողությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

Եվրոպական կառույցները ղարաբաղյան հակամարտության համատեքստում պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերեն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, կարծում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես կոչ եմ անում բոլոր եվրոպական կառույցներին դադարեցնել հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և սկսել բացահայտ խոսել, թե ով է կրակում (շփման գծում) և ով է ստեղծում լարվածություն։ Հավասարության նշանի դեպքում մարդիկ անպատժելիություն են զգում, կորցնում իրականության հետ կապը»,– ասաց Սարգսյանը երկուշաբթի Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցին։

Նրա խոսքով` հենց այդ պատճառով Ադրբեջանի նախագահը թույլ է տալիս իրեն մեծամիտ, անհեթեթության հասնող հայտարարություններ։
 
«Թեպետ նավթի և գազի հոտը, ինչպես նաև խավիարի համը պտտեցրել է Եվրոպայի շատ ներկայացուցիչների գլուխները, ճիշտ ուղին կգտնվի»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին մեծ նվեր է մատուցել` Բաքվում անցկացնելով Եվրոպական խաղերը և այդ շրջանում ապահովելով խաղաղության և կայունության խաբկանք ինչպես շփման գծում, այնպես էլ հայ–ադրբեջանական սահմանին, որից հետո, սակայն, ադրբեջանական կողմը կրկին անցել է հակամարտության սրմանը։

«Դա վերջին կաթիլն էր, որը համոզեց համաշխարհային հանրությանը, թե ով է լարվածության պատճառ ստեղծողը, ում պատճառով են զոհվում երիտասարդները, խախտվում հրադադարի ռեժիմը։ Անհեթեթ չէ՞ արդյոք, որ իշխանությունը ժառանգած մարդը մեղադրում է մյուսներին այն բանում, թե իբր նրանք նախագահ են դարձել կողմնակի ուժերի օգնությամբ։ Անհեթեթ չէ՞, որ այլատյացություն քարոզող մարդը մեղադրում է Եվրոպային և ուրիշ երկրներին այլատյացության մեջ»,– ասաց Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։

Սարգսյանն անհեթեթ է համարել նաև Հայաստանի և այլ երկրների հասցեին ռասիզմի և իսլամաֆոբիայի մեջ Ադրբեջանի մեղադրանքները։

Իր հերթին, Տուսկը նշեց, որ Եվրամիությունն ամենից առաջ կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

«Երկու կողմերը պետք է ցուցադրեն փոխզիջումների գնալու և երկխոսություն հաստատելու պատրաստակամություն` զերծ մնալով ագրեսիվ հռետորությունից։ Անկասկած, ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման այլընտրանք չկա»,– ասաց Տուսկը։

Նրա խոսքով` ագրեսիվ հռետորությունը և գործողությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

Հայաստանի նախագահն իսկույն մեկնաբանեց այդ խոսքերը` հայտարարելով Տուսկին, որ  նա շարունակում է հավասարության նշան դնել Երևանի և Բաքվի միջև։ «Նախքան դրանից հրապարակավ հրաժարվելը նա այդ մասին անձամբ կհաղորդի պարոն Ալիևին»,– ասաց Սարգսյանը։

Դրան ի պատասխան` Տուսկը խոստացավ օբյեկտիվ լինել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:




Լրահոս
0