ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մաղթել է Հունաստանին շուտափույթ լուծել գոյություն ունեցող խնդիրները։
«Անխոս, մենք ուզում ենք, որպեսզի մեզ բարեկամ Հունաստանը որքան հնարավոր է շուտ լուծի իր ճանապարհին առաջացած բարդագույն խնդիրները», – ասաց Սարգսյանը երկուշաբթի Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ տեղի ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Հունաստանի իշխանությունները սկսել են ընդհանուր առմամբ 6,25 մլրդ եվրոյի պարտքը վճարելու գործընթացը։ Երկիրը պետք է վճարի Եվրոպական կենտրոնական բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին։
Նախորդ շաբաթ ԵՄ–ն մինչև երկուշաբթի Հունաստանին տրամադրել էր 7,16 մլրդ եվրոյի բրիջ–վարկ։ Վարկի առավելագույն ժամկետը կկազմի երեք ամիս, միջոցները կտրամադրվեն առավելագույնը երկու տրանշերի տեսքով։ Այդ միջոցներով Հունաստանը պետք է վերադարձնի ԱՄՀ–ի պարտքը, ինչպես նաև վճարի ԵԿԲ–ին։