19:00 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
премьер-министр Армении Овик Абрамян и член коллегии (министр) ЕЭК по промышленности и агропромышленному комплексу Сергей Сидорский

Աբրահամյանը կարևորել է տարբեր բնագավառներում ՀՀ-ի փոխգործակցության ընդլայնումը ԵԱՏՄ-ի հետ

сайт правительства РА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի– Sputnik.  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության խորհրդի անդամ, ագրոարդյունաբերական և արդյունաբերական հարցերի կոլեգիայի անդամ — նախարար Սերգեյ Սիդորսկիի հետ հանդիպմանը կարևորել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ինովացիոն և այլ բնագավառներում փոխգործակցության հետագա ակտիվացումը և ընդլայնումը, հայնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Աբրահամյանը նաև գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակից:

Իր հերթին Սերգեյ Սիդորսկին անհրաժեշտ է համարել տարբեր ոլորտներում Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Նա կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ-երկրների միջև կապերի սերտացմանն ու ընդլայնմանը:

Այդ համատեքստում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման նպատակով սահմանափակումների վերացումը, ինչը նոր թափ կհաղորդի միասնական շուկայում մրցակցության աճին:

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա և գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ներկա պահին ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, շուտով կազմակերպությանը կմիանա նաև Ղրղըզստանը։

Գլխավոր թեմաներ