17:57 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Беседа премьер-министров РФ и Польши

Տուսկ. ԵՄ–ի վերջնական նպատակը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելն է

© Sputnik/ Алексей Никольский
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը կարևորորում է Հայաստանի հետ վիզայի ռեժիմի ազատականացման բանակցությունների սկիզբը

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Առանց վիզայի ռեժիմի հաստատումը Հայաստանի հետ վիզայի ոլորտում ԵՄ քաղաքականության վերջնական նպատակն է, երկուշաբթի Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում։

«2014 թվականին վիզաների և ռեադմիսիայի մասին համաձայնագրի կատարումը վիզայի ռեժիմի ազատականացման բանակցությունների կարևորագույն նախապայմանն է։ Մեր վերջնական նպատակն առանց վիզաների ռեժիմն է։ Հույս ունեմ, որ հաջորդ քայլը կարելի է իրականացնել առաջիկա ամիսներին, եթե աշխատանքի ներկայիս տեմպը պահպանվի»,– ասել է Տուսկը։

Վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերին, իսկ Հայաստանի և Եվրամիության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը` 2013 թվականի ապրիլին։


Գլխավոր թեմաներ