13:14 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Президент Армении Серж Саргсян

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էրդողանին` ահաբեկչական ակտի հետ կապված

Sputnik/Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահին` Թուրքիայի Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Պայթյունը որոտացել է Սուրուչ քաղաքում, կան բազմաթիվ զոհեր։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին»։ 

Նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն` իր բոլոր դրսևորումներով:

«Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,– ասվում է հեռագրում։

Գլխավոր թեմաներ