17:58 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Екатерина Минсафина

«Բարություն առանց սահմանների» նախագծի շրջանակում Հայաստանի մանկատները նվերներ են ստացել

© Sputnik/ Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
87 0 0

«Բարություն առանց սահմանների» նախագիծն ուղղված է մանկատների սաներին օժանդակելուն, երկու երկրների միջև բարեկամական կապերն ամրապնդելուն։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի  – Sputnik. Ավելի քան 100 կիլոգրամ հագուստ, ինչպես նաև զարգացնող խաղեր, գրքեր, անհրաժեշտ այլ առարկաներ են փոխանցվել Հայաստանի երկու մանկատների «Բարություն առանց սահմանների` Հայաստան–Ռուսաստան» նախագծի շրջանակում, ասաց նախագծի ղեկավար, խաղաղության երիտասարդական դեսպան Եկատերինա Մինսաֆինան։

«Նախագծի նպատակը մանկատների սաներին աջակցելն է, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ռուսատյաց տրամադրությունների կանխումը»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մինսաֆինան։

Հայաստանը հետխորհրդային տարածքում առաջին երկիրն է, որտեղ իրականացվում է «Բարություն առանց սահմանների» նախագիծը։

Նա նշեց, որ նախագծին օժանդակում են «Հավատա երազանքիդ» հիմնադրամը և անհատ անձինք, ովքեր մասնագիտանում են մանկատների և մանկական հիվանդանոցների պատերի ներկման ուղղությամբ։ Այս տարի Հիմնադրամը Գյումրու Նանսենի անվան մանկատանը գեղեցիկ կոլաժ է նվիրել։

Ըստ նրա, ներկայում դրամահավաք է իրականացվում Գյումրու մանկատան տասը սաների ամանորի տոնակատարությունները  Մոսկվայում կազմակերպելու  համար։

«Ակնկալվում է նաև, որ Ռուսաստանից էլ երեխաներ կայցելեն Հայաստան։ Մեզ համար կարևոր է, որ երեխաները հասկանան, որ հարազատ հոգիներ ունեն այլ երկրներում»,– ասաց Մինսաֆինան, ավելացնելով, որ ամենից շատ մանկատների սաները կոշիկի և հագուստի կարիք ունեն։

Այս փուլում Հայաստանում «Բարություն առանց սահմանների» նախագծի շրջանակում նվերներ են ստացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան Գյումրու մանկատունը և Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը։

Գլխավոր թեմաներ