19:00 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Праздник Эребуни в Ереване. День города

Հայաստանում պետք է պահպանել լարախաղացության ավանդույթները

© Sputnik/ Сергей Субботин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը երազում է, որպեսզի Հայաստանում լարախաղացությունը պահպանվի և զարգանա։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. Հարկավոր է պահպանել լարախաղացության ավանդույթները, որը հայկական մշակույթի բաղադրիչներից մեկն է, երեքշաբթի լրագրողներին ասաց լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը։

«Այսօր կրկեսը հասանելի չէ գյուղերի և հանրապետության լեռնային շրջանների բնակավայրերի բնակիչների համար։ Կրկեսը հասկանալի պայմաններով չի կարողանա ներկայացնել այնտեղ իր ստեղծագործությունը և ուրախացնել այդ մարդկանց», – նշեց Հակոբյանը` հավելելով, որ նա ինքն իր երկար կյանքի ընթացքում եղել է Հայաստանի և Արցախի բոլոր շրջաններում։

Հակոբյանը երազում է, որպեսզի լարախաղացությունը պահպանվի և զարգանա Հայաստանում։

Այս կապակցությամբ նա բազմիցս դիմել է մշակույթի նախարարություն` խնդրելով աջակցել և հանրաճանաչ դարձնել այս ազգային ավանդույթը, որն արմատներով գնում է պատմության խորքը։

«Երբ քայլում եմ լարի վրայով, ապա ազատվում եմ երկրային բոլոր մտքերից», – խոստովանեց Հակոբյանը։

Նա իրեն ներկայացնում է որպես մեծ հայրենասեր, ով ապրում է հոգու հետ ներդաշնակության մեջ։

68–ամյա տղամարդը կարողանում է ներկայացումներից ստացված հասույթով ոչ միայն պահել կնոջն ու յոթ երեխաներին, այլ նաև հրատարակել բրոշյուրներ հայկական լարախաղացության ավանդույթների մասին։

Լարախաղացը ցավով նշեց, որ կցանկանար իր հմտությունները փոխանցել երիտասարդներին, սակայն դրա համար նա շատ քիչ միջոցներ ունի` տարածք վարձելու և աշակերտներ պահելու համար։ Հետաքրքրական է, որ ավագ որդիներից ոչ ոք չի գնացել հոր հետքերով` տեսնելով, թե ինչ դժվար է նրա աշխատանքը։

Հայաստանում լարախաղացությունը հայտնի է վաղ ժամանակներից, մասնավորապես, փահլեվանները ելույթ են ունեցել Գառնու հեթանոսական տաճարին նվիրված տոների ժամանակ։ Արվեստի այս տեսակը շատ տարածված էր գյուղերում, որտեղ լարախաղացները հարսանիքների և այլ տոների անբաժանելի մասն էին։

Գլխավոր թեմաներ