00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդները կարող են բարելավել կյանքի որակը

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցЦентр диагностики и лечения диабета во Владивостоке
Центр диагностики и лечения диабета во Владивостоке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին հերթին ձեռք կբերվեն ինսուլինի անալոգներ, որոնք առավելագույն չափով մոտեցված կլինեն մարդու օրգանիզմում արտադրվող ֆիզիոլոգիական ինսուլինին, , ասաց Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 22– Sputnik. Հայաստանում առաջին կարգի շաքարային դիաբետով հիվանդների առողջական վիճակի և կյանքի որակի բարելավմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի ղեկավար Նունե Փաշայանը։


1-ին կարգի շաքարային դիաբետը տարածված է երեխաների և երիտասարդների շրջանում, և հիվանդության առկայության դեպքում մարդու օրգանիզմում ինսուլինն իսպառ բացակայում է, ինչը  պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումով։

Հայաստանի կառավարությունը հուլիսի 16-ին որոշում է կայացրել 2015-2019 թվականներին «Էլայ Լիլի և Քամփնի» ամերիկյան կազմակերպությունից երեխաների համար ինսուլին գնելու մասին։ Այդ դեղամիջոցները կարելի է շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին ներարկել անմիջապես հագուստի վրայից։ Բացի այդ, ներարկումից առաջ սնունդ ընդունելու կարիք չի լինի։

Առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիր, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-ից 18 տարեկան երեխաները և 18-ից 22 տարեկան երիտասարդները:
Փաշայանի խոսքով` ծրագրի շրջանակում ցուցաբերված օգնությունը ուղղված կլինի նրանց կյանքի որակի բարելավմանը։

«Առաջին հերթին ձեռք կբերվի ինսուլինի անալոգներ, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն մարդու օրգանիզմում արտադրվող ֆիզիոլոգիական ինսուլինին», – ասաց Փաշայանը։

Նա նշեց, որ ինսուլինի անալոգները թույլ կտան կարգավորել երեխայի սննդակարգը, այսինքն` ներարկումը կապված չի լինի սննդի ընդունման հետ։

«Ծրագրի շրջանակում բոլորին կտրամադրվեն հատուկ ինսուլինային գրիչներ ավանդական ներարկիչների փոխարեն։ Երեխաները հիմնականում վախենում են ներարկիչներից, իսկ հատուկ գրիչները կօգնեն հաղթահարել այդ վախը», – նշեց Փաշայանը։

Նա հայտնեց, որ այդ ծրագրի շրջանակում Հայաստանում կբացվեն շաքարային դիաբետի չորս հատուկ կենտրոններ և դպրոցներ` շաքարային դիաբետով հիվանդ երեխաների համար (մասնավորապես` Երևանում և Գյումրիում), որտեղ հիվանդ երեխաներն ու նրանց ծնողները կկարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ իրենց հիվանդության մասին։

«Բոլոր կենտրոնները վերանորոգված կլինեն, կահավորված կլինեն նորագույն անալիզատորներով։ Կստեղծվի հատուկ տվյալների բազա շաքարախտով հիվանդ երեխաների գրանցման համար», – նշեց Փաշայանը։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալով` այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 80 հազար մարդ, որոնցից 450–ը երեխաներ են, իսկ 177–ը` 18-23 տարեկան երիտասարդներ։

Լրահոս
0