00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետ. Հայաստանի քայլերը, Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, որոշակի արդյունք են տալիս

Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ոչ մի նոր բան չի ասել, մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը` ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը ոչ մի նոր բան չի ասել. նա ասել է այն, ինչ մինչև հիմա ասվել է շատ ավելի բարձր մակարդակով՝ համանախագահող երկրների առաջնորդների համատեղ հայտարարություններով, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ մեկնաբանելով Ջեյմս Ուորլիքի՝ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցը:

Հարցազրույցում հնչած հայտարարությունն ավելի լավ հասկանալու համար քաղաքագետն առաջարկում է այն դիտարկել ամբողջությամբ, քանի որ «գրավյալ  տարածքների վերադարձի մասին» հարցը տվել է լրագրողը:

«Ամերիկացի համանախագահի պատասխանից հետևում է, որ խնդիրը պետք է դիտարկել ամբողջության մեջ, և որևէ տարր առանձին չդիտարկել: Երբ ընդհանրացնում ենք այս ամենը, ապա որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ընդգծել է Մինասյանը:

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հայկական կողմը հրադադարից ի վեր, երբ ձևավորվել է  գործող սահմանները, երբեք չի ասել, որ որևէ սանտիմետր հող չի զիջելու:  «Բացի այդ, հայկական կողմը պնդել է, որ դեռ հող ունի պահանջելու, մասնավորապես՝ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների որոշակի հատվածներ, այսինքն՝ գործող սահմանները դե ֆակտո դիտարկել վերջնական՝ ցանկացած պարագայում ճիշտ չէ, որովհետև այդ ամենը ճշտվելու է հակամարտության համապարփակ կարգավորման  համատեքստում»,-ասել է բանախոսը:

Ինչ վերաբերում է «մադրիդյան սկզբունքներին», ապա Մինասյանը հիշեցնում է, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ ընդունում է ներկայացված առաջարկները՝ որպես բանակցությունների հիմք:  «Բայց տվյալ դեպքում պետք է ուշադրություն դարձնենք, որ խոսքն ընդամենը սկզբունքների մասին է, չի նշվում ո՞ր տարածքը, ե՞րբ, ո՞ր սահմանները: Սրանք սկզբունքներ են, և երբ միացնում ենք դրանք իրար, ապա ստացվում է շատ հետաքրքիր բանաձև՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց»:

Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու ուղղությամբ Հայաստանը և Արցախը քայլեր են անում, որոնք որոշակի արդյունքներ տալիս են: Մինասյանն ընդգծում է նաև, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցի Արցախի հետ: «Այլ հարց է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ժխտել Արցախի ինքնավարությունը, չնայած ժամանակին և հրադադարի համաձայնագիրը, և բազմաթիվ այլ փաստաթղթեր  ստորագրել է հենց Արցախի հետ»,-հիշեցնում է բանախոսը:

Քաղաքագետը հավելել է նաև, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցերի ժամանակ կամ այցելում են Ստեփանակերտ, կամ Երևանում հանդիպում են Արցախի իշխանությունների հետ:

«Ցանկալի է, իհարկե, որ հանդիպումները բարձր մակարդակում լինեն՝ Արցախի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, բայց քանի որ հակառակ կողմը սա ժխտում է, իսկ բանակցությունների այլընտրանքը՝ պատերազմն է, ուստի հայկական կողմը ստիպված գործում է «պահեստային տարբերակով»: Այնուհանդերձ, ողջունելի է և, կարծես թե, սկզբունքն էլ ֆիքսված է, որ վերջնական որոշումը, ամեն  դեպքում, պետք է ընդունի Արցախի ժողովուրդը»,-նշել է Մինասյանը:

Քաղաքագետը պատահական չի համարում միջազգային հանրության ուշադրության սևեռումն արցախյան հակամարտության կարգավորման հարցին: Այս հանգամանքը նա պայմանավորում է տարածաշրջանում տեղի ունեցող էական փոփոխություններով:

«Մի կողմից՝ դա Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների  համատեքստում է, մյուս կողմից՝ Իրանի գործոնն է: Բոլորը  հասկանում են, որ միջուկային համաձայնության ձեռքբերումից հետո Իրանի դերը տարածաշրջանում այլ է լինելու, և հնարավոր չէ, որ Իրանի ակտիվությունը չնկատվի նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում, մանավանդ, որ Արցախն ու Իրանը սահմանակից են»,-նշել է նա:

Լրահոս
0