08:51 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Ереван

Կասեցվել է հանրապետության 19 մանկապարտեզների և խոհանոցների գործունեությունը

© Sputnik/ Кирилл Каллиников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Այդ մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23– Spuntik. Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ, կասեցվել են Տավուշի մարզի երեք ՝ Խաշթառակի, Պտղավանի և Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ և Մյասնիկյան համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի և Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը, հաղորդում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

«Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ, մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով»,–ասված է հաղորդագրությունում:

Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:

Հաղորդագրության համաձայն, ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթից և գնահատված ռիսկերից՝ ծառայության պետի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հանրապետության բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական է տրվել՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նաև սննդամթերքի մատակարարման գործընթացին:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ժամանակավորապես կասեցվել է Արմավիր քաղաքի թիվ 9, թիվ 6, թիվ 1 և թիվ 11 նախակրթական հաստատությունների աշխատանքը և վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր Կյանք և Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաև «Արևիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր կասեցվել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ և Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզների գործունեությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական և նախադպրոցական հաստատություններ:



Գլխավոր թեմաներ