17:44 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Армения

Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան է մեկնարկել Հայաստանում

© Sputnik/ Алина Старостина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Հայագիտական օլիմպիադան բաղկացած է հիմնական մրցույթից և ուսուցողական ու ժամանցային միջոցառումներից։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան է մեկնարկել Աղվերանում և կտևի մինչև հուլիսի 27-ը, ասվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում: 

«Մասնակիցներն իրենց գիտելիքները կդրսևորեն բոլոր ոլորտներից՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցման ժամանակ:

Օլիմպիադային մասնակցում են 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից և 7 սփյուռքահայ գաղթօջախներից: 

Այս օրերին 14-18 տարեկան շուրջ 80  հայ պատանիներ և աղջիկներ  իրենց գիտելիքներով մրցելու են հայոց լեզվի, հայ գրականության, պատմության, մշակույթի պատմության ոլորտներում:

Ըստ հաղորդագրության` առանձին անցկացվելու է հայ եկեղեցու պատմության մրցույթ:

Բացի հիմնական մրցույթից, նախատեսված են նաև հայկական երգի և ասմունքի մրցույթներ, ինչպես նաև ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Համահայկական հայագիտական օլիմպիադան անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Գլխավոր թեմաներ