16:59 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Министр обороны Армении Сейран Оганян

ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության խնդիրներն ու անելիքներն են քննարկել Օհանյանը և Բորդյուժան

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23– Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները:

Հատուկ ուշադրություն է դարձվել  կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և մասնավորապես Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Գլխավոր թեմաներ