00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նարեկացու աստվածաբանությունը գիտականորեն կհնչի «Նարեկացու լույսը» նախագծում

© Sputnik / Асатур ЕсаянцАнаит Давтян и Тороян Армен
Анаит Давтян и Тороян Армен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Նարեկացու լույսը» նախագծով ևս մեկ անգամ փորձ կարվի մեկնաբանել Գրիգոր Նարեկացու վարդապետական ուսմունքն ու խոսքը, ասել է նախագծի ղեկավար Անահիտ Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ միջնադարի ականավոր բանաստեղծ և մտածող Գրիգոր Նարեկացու աստվածաբանական ժառանգությունը գիտական հնչողություն կստանա «Նարեկացու լույսը» նախագծի շրջանակում, ուրբաթ լրագրողներին ասաց «Նարեկացու լույսը» նախագծի ղեկավար Անահիտ Դավթյանը։

«Այդ համատեքստում ևս մեկ անգամ փորձ կարվի մեկնաբանել վարդապետական ուսմունքն ու խոսքը Գրիգոր Նարեկացու, ով մեզ համար ոչ միայն աստվածաբան է, այլ նաև փիլիսոփա և մեծ գիտնական»,– ասաց նա։

Դավթյանը նշեց, որ «Նարեկացու լույսը» նախագծի շրջանակում նախատեսվում է հուլիսի վերջին Երևանում գիտաժողովի անցկացում հայտնի նարեկագետների մասնակցությամբ։ Կցուցադրվի նաև գիտավավերագրական ֆիլմ հայկական Վերածննդի ներկայացուցիչներից մեկի և նրա ստեղծագործության` Նարեկի («Մատյան ողբերգության») մասին` պրոֆեսոր Հովհաննես Դավթյանի մեկնաբանությամբ։ Նախատեսվում են հայտնի օպերային երգիչների և երաժիշտների ելույթներ։

Հայաստանում սրբորեն պաշտում են Նարեկացու «Մատյան ողբերգության»–ը և այն անվանում են «Ժողովրդական Աստվածաշունչ» կամ պարզապես «Նարեկ»։ Շատերը հավատում են դրա հրաշագործ ուժին և կարծում, որ այն բժշկող ազդեցություն ունի։

«Նաև հնարավորություն կլինի ունկնդրել այդ հավաքածուի բանաստեղծությունների ձայնագրությունը թատրոնի և կինոյի հայ դերասան, գեղարվեստական խոսքի վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի կատարմամբ։ Արդեն պատրաստ են «Նարեկի» խմբագրված տարբերակները պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներով»,– ասաց Դավթյանը։

«Ասպարեզ» ձայնագրման ստուդիայի հնչյունային ռեժիսոր և տնօրեն Արմեն Թորոյանի խոսքով` ձայնագրության աշխատանքները տարվել են 10 տարի` 1998-2008 թվականները։

Հոգևորական, բանաստեղծ և աստվածաբան Գրիգոր Նարեկացին (951-1003 թթ.) ծնվել է գիտնական և գրող, արքեպիսկոպոս Խոսրովի ընտանիքում։ Գրեթե ողջ կյանքը Նարեկացին անցկացրել է Նարեկում, որտեղ դասավանդել է վանական դպրոցում։ Նա նաև բազմաթիվ պոետիկ ստեղծագործությունների հեղինակն է, օրինակ, «Երգ երգոցի» մեկնության, «Մատյան ողբերգության», «Տաղ Առաքելոց» և այլն։ Նրա ստեղծագործություններում զարմանալի կերպով միահյուսվում են կյանքի, մարդու անկատար և մեղավոր լինելու մասին մտորումները և կատարելության ու մարքրության ձգտումները։

Այս տարի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։ Այդ տիտղոսին ամբողջ պատմության ընթացքում արժանացել են միայն 36 սրբեր։

Եկեղեցու վարդապետի պատվավոր կոչումը Կաթոլիկ եկեղեցին 1298 թվականից շնորհում է վաստակավոր աստվածաբաններին։

Լրահոս
0