00:06 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Артак Давтян

Պատգամավոր. Հայաստանում բարեփոխումները զգալիորեն կուժեղացնեն խորհրդարանի դերը

© Sputnik/ Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Ազգային ժողովի գործունեության շրջանակները զգալիորեն կընդլայնվեն։ Կավելանա խմբակցությունների դերը, ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 24– Sputnik. Հայաստանում սահմանադրական բարեփոխումները զգալիորեն կբարձրացնեն Հայաստանի Ազգային ժողովի դերը, ուրբաթ լրագրողներին ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15–ին հրապարակել է հիմնական օրենքի առաջին յոթ գլուխների մշակված օրինագիծը, որը փաստացի նախատեսում է անցում կառավարաման խորհրդարանական ձևի։

«Ազգային ժողովի գործունեության շրջանակները զգալիորեն կընդլայնվեն։ Կավելանա խմբակցությունների դերը, քանի որ դրանք հնարավորություն կունենան ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, ինչպես նաև դիմել Սահմանադրական դատարան»,– ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` առաջարկված փոփոխությունների համաձայն ընդլայնվում  են նաև մշտական հանձնաժողովների լիազորությունների շրջանակները, որոնք կստանան օրենսդրական նախագծերի և օրենքի իրականացման վերահսկողության գործառույթ։

Նա նաև նշեց, որ ներկա սահմանադրությունում մեծ բացթողում է այն, որ Ազգային ժողովը սահմանվում է միայն որպես օրենսդրական մարմին, բայց բաց է թողնվում կարևոր պահ` նրա ներկայացուցչական դերը։

«Բարեփոխումներն արձանագրում են, առաջին հերթին, խորհրդարանի հենց ներկայացուցչական դերը և հետո միայն նրա օրենսդրական գործառույթը»,– նշեց Դավթյանը։

Գլխավոր թեմաներ