15:57 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос

Հայ հանդիսատեսը կհանդիպի անվանի վավերագրող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
186 0 0

Երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի–Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 28-ին տեղի կունենա հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության` երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն կունենան լսելու վարպետին, հարցեր ուղղելու նրան:

Միջոցառումը կազմակերպվում է «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մուտքն ազատ է:

Խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938 թ.–ի փետրվարի 22–ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.–ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։

Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներն» է, որի օպերատորն է Միքայել Վարդանովը։ Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը։ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։

1988 թվականին հրատարակվել է «Իմ կինոն» գիրքը, որտեղ զետեղված են տեսական Փելեշյանի աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրել է խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանը` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։

Ուսանելու տարիներին Փելեշյանը նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։

1969 թ.–ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից։ Փելեշյանը նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Գլխավոր թեմաներ