15:52 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
студент вуз сессия абитуриент

Հայաստանում ամփոփվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Ըստ ամփոփված արդյունքների՝ ուսանող է դարձել 312 դիմորդ:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի–Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը, հաղորդում է ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում-հայտեր ներկայացնել:

«Ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել են ուսանող», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, 188 մարդ ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45–ը՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24–ը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան և 32–ը՝ Երևանի պետական համալսարան:

«Ընդհանուր առմամբ այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է ընդունվել 11 176 դիմորդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր թեմաներ