06:26 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Иран

Դեսպան. Իրանի առաջին փոխնախագահը կայցելի Հայաստան

© Sputnik/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
226 0 0

Հայաստանի և Իրանի միջև էլեկտրափոխանցման երրորդ գծի կառուցման ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, հայտնել է Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին մոտակա ամիսների ընթացքում կժամանի Հայաստան, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։

«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ԻԻՀ կատարած այցին ի պատասխան Երևան կժամանի Ջահանգիրին։ Այդ այցը, իհարկե, կարևոր նշանակություն կունենա երկու երկրների հարաբերությունների բարելավման համար», – ասել է Ռեիսին։

Նրա խոսքով` Ջահանգիրիի ժամանումը, առաջին հերթին, կապված է Հայաստանի և Իրանի միջև էլեկտրափոխանցման երրորդ գծի կառուցման ծրագրի հետ, որը լուրջ ներդրումների կարիք ունի։

Դեսպանն ավելացրեց, որ արևմուտքի պատժամիջոցների պատճառով արտասահմանյան բանկերում Իրանի ֆինանսական միջոցները դեռ սառեցված են, և դրանց հասանելիության համար ժամանակ է պետք։


Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «վեցյակի» հետ կնքած համաձայնագրի հաջող կատարման դեպքում Իրանն արտասահմանյան բանկերում սառեցված հաշիվներից ավելի քան 100 մլրդ դոլարի հասանելիություն կունենա։

ՀՀ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն`  էլեկտրափոխանցման երրորդ գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո, որից շուրջ 27.5 մլն եվրոն պարտավորվում է ապահովել հայկական կողմը։

Էլեկտրափոխանցման գծի կառուցումն իրականացնում է իրանական Sanir կազմակերպությունը, որը Հայաստանի կառավարությունից ստացել է հարկային և մաքսային արտոնություններ։  Նախատեսվում է, որ ԻԻՀ–ի կողմից շինարարությունը կֆինանսավորի Իրանի արտահանման և զարգացման բանկը։

Գլխավոր թեմաներ