00:20 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
митинг на площади свободы в Ереване

Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց կկազմակերպվի

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը կազմակերպվում է «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Երևանի կենտրոնում հուլիսի 27–ին նստացույց կկազմակերպվի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով, նշվում է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարության մեջ։

Ակցիան մեկնարկում է ժամը 18։00–ին Երևան քաղաքի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում։ Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը կազմակերպվում է «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթներին համապատասխան

««Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից», – նշվում է հայտարարության մեջ։

«Ոտքի՛ Հայաստան» շարժումը «Ո՛ չ թալանին»  քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքն է։ «Ո՛ չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կանգնած է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաների ակունքներում, որի մասնակիցները հունիսի կեսից շուրջ երեք շաբաթ շուրջօրյա փակել էին Բաղրամյան պողոտան։

Գլխավոր թեմաներ