10:29 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Резиденция президента Армении

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի վարչապետին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

© АРКА
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Ձերդ Գերազանցություն, առանձնակի երախտագիտություն եմ հայտնում հունիսի 18-ին խորհրդարանում Ձեր ելույթի համար, որով վերահաստատեցիք այս հարցի վերաբերյալ Բելգիայի կառավարության դիրքորոշումը։ Այսօր Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը», – նշվում է Սարգսյանի շնորհակալական ուղերձում։

Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում կարևոր է միջազգային հանրության ջանքերի համախմբումը՝ միտված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գլխավոր թեմաներ