08:51 28 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Анкара, столица Турции

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Բելգիայի ընդունած` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

© Flickr/
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Բելգիայի Թագավորության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի– Sputnik. Թուրքիայի արտգործնախարարությունը պատմական հիշողության արատավորում  է համարում Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը։

Նախօրեին Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որը պաշտոնապես ամրագրում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դիրքորոշումը։ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հունիսին հայտարարել էր, որ իր գլխավորած կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Մեր երկիրը կրկին ենթարկվեց Բելգիայի կողմից անհիմն մեղադրանքների, պատմական փաստերը խեղաթյուրվել են և իրավունքի նորմերը` ոտնահարվել։ Այս բանաձևը դարձավ վերջին օղակը թուրքական ինքնության և պատմական հիշողության արատավորմանն ուղղված միջոցառումների շարքում», – նշվում է Թուրքիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բելգիայի խորհրդարանի բանաձևը կաորղ է բացասաբար ազդել թուրք–բելգիական հարաբերությունների վրա։

Գլխավոր թեմաներ