17:56 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Города мира. Рио-де-Жанейро

Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

© Sputnik/ Александр Вильф
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարել այդ ողբերգության զոհերի հիշատակի և ճանաչման օր:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի– Sputnik. Բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր:

Համապատասխան օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիշ Ֆերնանդու Պեժաոն:

Այսպիսով` Հայոց ցեղասպանությունը ճանաչած բրազիլական նահանգների թիվը հասել է 4-ի (Պարանայի, Սան Պաուլոյի և Սեարայից հետո): Առցանց պարբերականը նշում է, որ մի քանի ամիս առաջ Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ընդունել:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև` Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Գլխավոր թեմաներ