10:13 22 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Премьер-министр Армении Овик Абрамян

ՀՀ վարչապետը Վրաստանում մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը

© Сайт правительства Армении
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Աբրահամյանը հայ մարզիկների հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ է քննարկել սպորտի զարգացման հետ կապված ցանկացած առաջարկ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի–Sputnik. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին մասնակցել է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` վարչապետը նաև այցելել է օլիմպիական գյուղ և հանդիպել  Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին Հայաստանը ներկայացնող պատվիրակության անդամներին:

«Այս հանդիպման համար շատ ուրախ եմ և եկել եմ անձամբ ձեզ հաջողություն և հաղթանակ մաղթելու: Միաժամանակ, օգտվելով առիթից, ցանկանում եմ իմանալ, թե  ինչ խնդիրներ ունեք, ինչով ես կարող եմ աջակցել ձեզ»,- նշել է վարչապետը:

Հայ մարզիկներն ու մարզիչները նշել են, որ վարչապետի ներկայությունն արդեն իսկ շատ կարևոր է ու ոգևորիչ, և իրենք ամեն ինչ անելու են հաղթելու, մեդալներ նվաճելու համար:

«Կարևորում եմ Հայաստանում սպորտի զարգացումը ու պատրաստ եմ քննարկել սպորտի զարգացման հետ կապված ցանկացած առաջարկ», – նշել է ՀՀ վարչապետը։

Ըստ հաղորդագրության` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն իր հերթին նշել է, որ վարչապետի ներկայությունն ու քաջալերանքը թիմի համար շատ կարևոր են և հիշեցրել, որ վարչապետի նախաձեռնությամբ 2015թ. պետական բյուջեում մարզադպրոցներին և ազգային ֆեդերացիաներին, անկախ գերատեսչական պատկանելությունից, 170 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մարզագույք է հատկացվել, ինչը սպորտի զարգացման համար կարևոր դերակատարություն ունի։

Գաբրիել Ղազարյանը նշել է նաև, որ  եվրոպացի շատ մարզիկներ, ովքեր այսօր մեծ հաջողություններ են  գրանցում, ժամանակին մասնակցել են այս փառատոնին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարզական փառատոնին մասնակցում է 49 երկրի պատվիրակություն:

Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ։ Այս տարի այն նախատեսված է անցկացնել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը: Ներկայացված 9 մարզաձևերից Հայաստանը մասնակցում է 6-ին` 6 մարզիկ մասնակցում է ձյուդոյի մրցաշարին, 3-ը՝ մարմնամարզության, 3-ը՝ աթլետիկայի, 3-ը՝ լողի, 4-ը՝ թենիսի, 3-ը՝ հեծանվային սպորտի: Ընդհանուր առմամբ Հայաստանը ներկայացնում է 22 մարզիկ:

Նույն օրը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի անունից Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է պաշտոնական ճաշ:

Գլխավոր թեմաներ