17:56 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Абрикос

Գյուղնախարարություն. Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է

© Sputnik/ Всеволод Тарасевич
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան և 2038 տոննա կեռաս։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի–Sputnik. Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց, հայտնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ըստ հաղորդագրության` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 2848 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 տոննայի դիմաց, 1160 տոննա կանաչեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 728 տոննայի դիմաց։

«Արտահանվել է նաև 9054 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 1492 տոննայի դիմաց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գլխավոր թեմաներ