17:59 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Акции, посвященные 74-й годовщине начала Великой Отечественной войны

«Գիշերային գայլերը» Հայաստան կժամանեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ

© Sputnik/ Евгения Новоженина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23910

Հուլիսի 31–ին «Գիշերային գայլերը» կհատեն Տավուշի մարզի ՀԱԿ–ը, օգոստոսի 1–ին կժամանեն Երևանի Հանրապետության հրապարակ և հայ բայքերների հետ քաղաքով գիշերային ուղևորություն կանցկացնեն, ասել է Հայաստանում ՌՀՄ առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սանջումյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Գիշերային գայլերը» մոտոակումբի բայքերները Հայաստան կժամանեն Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, ասվում է Հայաստանում ՌՀՄ առաջին փոխնախագահի տեղակալ Սերգեյ Սանջումյանի հաղորդման մեջ։

Ըստ նրա, հուլիսի 31–ին «Գիշերային գայլերը» կհատեն Տավուշի մարզի Բագրատաշենի ՀԱԿ–ը, իսկ օգոստոսի 1–ին կժամանեն Երևանի Հանրապետության հրապարակ և հայ բայքերների հետ քաղաքով գիշերային ուղևորություն կանցկացնեն։

Նա նշեց, որ կիրակի` օգոստոսի 2–ին, բայքակումբի ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերին։ Նա միաժամանակ ընդգծեց, որ «Գիշերային գայլերի» վեց ներկայացուցիչներից երկուսը` ազգությամբ հայ են։

Սանջումյանը հայտնեց, որ օգոստոսի 3–ին Երևանում նախատեսվում է բայքերների մամուլի ասուլիս, որից հետո կկայանա մոտոարշավ Հայաստանի և ԼՂՀ տարածքով` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Սանջումյանի խոսքով, «Գիշերային գայլերն» իրենց այցի շրջանակում կնկարահանեն նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական ֆիլմ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Ուելսի խորհրդարանները, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Չիլիի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–

Գլխավոր թեմաներ