00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով

© сайт правительства РАпремьер-министры Армении и Грузии Овик Абрамян и Ираклий Гарибашвили на КПП "Дарьяли"
премьер-министры Армении и Грузии Овик Абрамян и Ираклий Гарибашвили на КПП Дарьяли - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր պայմանավորվածության համաձայն` Դարիալի անցակետը կգործի ժամը 05.30–ից մինչև 24.00-ն:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի–Sputnik. Վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն` անցակետը կգործի ժամը 05.30–ից մինչև 24.00-ն, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի` Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` երկու երկրների վարչապետերը նախօրեին այցելել են վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ:

Երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ:

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մասնավորապես, հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վարչապետ Աբրահամյանը զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ:

Ըստ հաղորդագրության` կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր:

«Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամրջի շինարարության հարցին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա:

«Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ», – նշվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:


Լրահոս
0