23:09 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
акция сидячий пикет площадь Республики демонстранты полиция активисты забастовка

Հանրապետության հրապարակում կազմակերպված նստացույցն ընթանում է առանց միջադեպի

Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Ակցիայի մասնակիցները տեղեկացնում են, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպիչներն առավոտյան խորհրդակցություն են կազմակերպել և շուտով կմիանան մյուս ցուցարարներին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի– Sputnik. Գիշերը Հանրապետության հրապարակում, որտեղ երեկվանից «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման ակտիվիստները նստացույց են կազմակերպել, անցել է հանգիստ` առանց միջադեպերի, ակտիվիստները հաղորդել են Sputnik–ի թղթակցին։

Նստացույցն անցնում է Հանրապետության հրապարակին հարակից Վազգեն Սարգսյան փողոցում։ Նստացույցի մասնակիցները հայտարարում են, որ մտադիր են հետևել ավելի վաղ նախանշված պլանին և երեք օր շարունակել նստացույցը։

Նրանք տեղեկացրել են, որ մոտ 20–25 ցուցարարներ ողջ գիշեր մնացել են Հանրապետության հրապարակում։ Ակցիայի մասնակիցների խոսքով` «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության կազմակերպիչներն առավոտյան խորհրդակցություն են կազմակերպել և շուտով կմիանան մյուս ցուցարարներին

Այս պահին ակցիային մասնակցում է շուրջ 15 մարդ։ Նրանց կողքին շարունակում են հերթապահել ոստիկանները։

«Ոտքի՛, Հայաստան» շարժումը «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքն է։  «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ակունքներում էր կանգնած, որի մասնակիցները հունիսի կեսերից  երեք շաբաթ շարունակ օր ու գիշեր փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան։

Գլխավոր թեմաներ