16:54 19 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Мотопробег байкеров по случаю гибели своего товарища в ДТП в Москве

ՌՀՄ. «Գիշերային գայլերի» փոխարեն Հայաստան են գալիս հայազգի բայքերներ Ռուսաստանից

© Sputnik/ Алексей Филиппов
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

«Գիշերային գայլեր» ռուսական մոտոխումբը աջակցում է «Մենք խաղաղության կողմնակիցն ենք» ակցիային` տրամադրելով տեխնիկական օգնություն Ռուսաստանի Դաշնության տարածքում, հայտնել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ Լևոն Մուքանյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մոսկվա–Երևան–Արցախ մոտոցիկլետներով «Մենք խաղաղության կողմնակիցն ենք» երթը նախաձեռնել են ռուսաստանցի հայազգի բայքերները։ Ակցիան նվիրված է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ Լևոն Մուքանյանը Facebook  սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ Հայաստանում ՌՀՄ փոխնախագահի առաջին տեղակալի օգնական Սերգեյ Սանջումյանը տեղեկացրել էր, որ Հայաստան և Արցախ կայցելեն «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները։ Ընդ որում, հաղորդվել էր ոչ միայն մոտոերթի ուղին, այլև Հայաստան նրանց ժամանման օրակարգն ու այցի շրջանակում երկրում վավերագրական ֆիլմի նկարահանումների ծրագիրը։

Մուքանյանի խոսքով` այս ակցիային աջակցում է «Գիշերային գայլեր» ռուսական մոտոակումբը` տրամադրելով տեխնիկական օգնություն Ռուսաստանի Դաշնության տարածքում։

«Մենք խաղաղության կողմնակիցն ենք» մոտոարշավի մասնակիցները կհասնեն Հայաստանի սահման, որտեղ նրանց արդեն կդիմավորեն հայաստանցի և ղարաբաղցի բայքերները։ Մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շրջաններ», – նշվում է հաղրդագրության մեջ։

«Գիշերային գայլեր» մոտոակումբի բայքերների Հայաստան ժամանման մասին տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում և նրա տարածքից դուրս։

Գլխավոր թեմաներ