13:18 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Военный, армия, военнослужащий

ՊՆ. Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում

Геворг Перкуперкян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
4 0 0

Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանը շարունակելու է ավելացնել իր աջակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի–Sputnik. Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել միջազգային անվտանգության ապահովման գործողություններում, նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահամեդ Մոհամմեդի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-31-ն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ըստ հաղորդագրության` նախօրեին Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը Միացյալ Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օրենքի գերակայության և անվտանգության կառույցների հարցերով փոխտեղակալ Դմիտրի Տիտովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ռազմական գրասենյակի շտաբի պետ, բրիգադի գեներալ Ահամեդ Մոհամմեդի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր:

«ՄԱԿ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել հայ խաղաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ նշելով, որ Հայաստանի նման գործընկերներն անհրաժեշտ են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:    

Ըստ հաղորդագրության` ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում կմասնակցի հայ-ամերիկյան հերթական պաշտպանական խորհրդակցություններին և երկկողմ հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, պետդեպարտամենտի և ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների հետ:

Գլխավոր թեմաներ