00:23 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ереван, Армения

Պետդեպ. Հայաստանը ներառվել է թրաֆիքինգի դեմ պայքարող երկրների առաջին խմբում

© Тravelnews
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

ԱՄՆ Պետդեպի ցեկույցի համաձայն` Հայաստանը թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրներից մեկն է

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ–ի պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանը կրկին ներառվել է այն երկրների առաջին տասնյակում, որոնք առավել ակտիվ պայքարում են  թրաֆիքինգի դեմ, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանը պահպանել է իր դիրքերը` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշների լիարժեք բավարարման ուղղությամբ կոնկրետ քայլեր ու գործողություններ ձեռնարկելու շնորհիվ:

Այդ գործողությունների ցանկում նշվում է անցյալ տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը, որով միօրինականացվեցին թրաֆիքինգի կասկածյալ ու բացահայտված զոհերի նույնականացման, աջակցության, պաշտպանության և վերաինտեգրման ընթացակարգերը հանրապետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համար:

Բացի այդ, ՀՀ իրավապահները բացահայտել են Հայաստան թրաֆիքինգի ենթարկված օտարերկրացի զոհերի, ուղղորդել նրանց խնամք ապահովող կենտրոններ: Կառավարությունը նաև պահպանել է ամուր գործակցային ու աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային ՀԿ-ների, տեղական լրատվամիջոցների, դոնոր կազմակերպությունների և տարածաշրջանային գործընկերների հետ:

ԱՄՆ–ի Պետական դեպարտամենտի «Մարդկանց թրաֆիքինգ» ամենամյա զեկույցում դիտարկված են 188 երկրներ, որոնք գնահատվում են նվազագույն չափանիշներին համապատասխանելու հարցում մարդկանց թրաֆիքինգի վերացման համար։

Գլխավոր թեմաներ