00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Հայաստանում А և B տեսակի հեպատիտով հիվանդացության մակարդակը նվազում է

Բաժանորդագրվել
Հայաստանում А հեպատիտով հիվանդացության մակարդակը վերջին տարիներին նվազել է 11 անգամ, հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հայաստանում А և B տեսակի հեպատիտով հիվանդացության մակարդակի նվազման միտում է նկատվում, երեքշաբթի ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։

«Այդ սուր վիրուսային հիվանդությամբ վարակների դեպքերի մոտ կեսը բաժին է ընկնում հեպատիտ A–ին։ Հակահամաճարակաբանական և կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ վերջին տարիներին հեպատիտ A–ով հիվանդացության մակարդակը մեր երկրում նվազել է 11 անգամ»,– ավելացրեց Աբովյանը Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում։

Նա հայտնեց, որ 2014 թվականի տվյալով` A հեպատիտով հիվանդացության մակարդակը հանրապետությունում կազմել է 2.4 դեպք հանրապետության 100 հազար բնակիչների հաշվարկով` 2008 թվականի 25.7 դեպքի դիմաց։ B հեպատիտի մասով 2014 թվականին գրանցվել է 1.8 դեպք 100 հազար մարդու հաշվարկով` 2008 թվականի 3.4 դեպքի դիմաց։

Աբովյանն ընդգծեց, որ հեպատիտով հիվանդացությունը մինչև 14 տարեկան երեխաների շրջանում 1999 թվականից հետո կրճատվել է 140 անգամ, ինչը կապված է ամբողջ երկրում այդ հիվանդության դեմ պատվաստման ծրագրի հետ։

Նա միաժամանակ ավելացրեց, որ հեպատիտ C–ն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է հիմնական խնդիր մնալ, եթե հաշվի առնենք հեպատիտի այդ տեսակի հիվանդացության աճի միտումը։

Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը (World Hepatitis Day) նշվում է հուլիսի 28–ին Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային դաշինքի (World Hepatitis Alliance, WHA)` Ժնևում (Շվեյցարիա) 2007 թվականի դեկտեմբերին գրանցված ոչ առևտրային կազմակերպության նախաձեռնությամբ։

Դաշինքում ներառված են 80 երկիր ներկայացնող 216 բժշկական կազմակերպություններ։ 2015 թվականին հեպատիտի դեմ պայքարի օրն անցկացվում է «Կանխեք վիրուսային հեպատիտը։ Գործեք անհապաղ» կարգախոսով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` այսօր աշխարհում հեպատիտով վարակված մարդկանց թիվը կազմում է 600 միլիոն։

Լրահոս
0