02:33 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Давид Юрченко

Հովսեփյան. Յուրչենկոյի հետ բանակցությունները կավարտվեն առաջիկա օրերին

© Sputnik/ Владимир Песня
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Ֆուտբոլի հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը կարծում է, որ «Ուֆայի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ բանակցությունները «նորմալ կավարտվեն»

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 28– Sputnik. Ռուսական «Ուֆա» ֆուտբոլային ակումբի դարպասապահի հետ բանակցությունները կավարտվեն մի քանի օրվա ընթացքում, Sputnik գործակալության հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

Հայկական արմատներ ունեցող Դավիթ Յուրչենկոյին անցած ամառ առաջարկել են հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

«Ես գիտեմ, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Դավիթ Յուրչենկոյին թիմի կազմում ընդգրկելու համար, և կարծում եմ, որ մի քանի օրերի ընթացքում պարզ կլինի արդյունքը։ Բայց իմ նախնական տվյալներով` ամեն ինչ պետք է նորմալ լինի»,– ասաց Հովսեփյանը։

Մեկնաբանելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու` կարիերան ավարտելու մասին որոշումը ` Հովսեփյանը նշեց, որ չնայած պրոֆեսիոնալիզմին` անփոխարինելի մարդիկ չկան։

«Իհարկե, կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են զբաղեցնել նրա տեղը։ Այլ հարց է, թե նրանք ինչպես դա կանեն. Բերեզովսկին մնում է Բերեզովսկի։ Բայց մենք բոլորս գիտենք, որ անփոխարինելի մարդիկ չկան»,– նշեց Հովսեփյանը։

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հուլիսի սկզբին հայտարարել է, որ ցանկանում է ավարտել ֆուտբոլային կարիերան։ Նա հույս է հայտնել, որ ինքը դեռ կկկարողանա մի քանի անգամ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։ 41–ամյա դարպասապահը խաղում է Հայաստանում հավաքականում 1996թ.–ից։ Խաղացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», «Խիմկի», Մոսկվայի «Տորպեդո» և «Դինամո» ակումբներում։

Ըստ թեմայի

Հովսեփյան. Յուրա Մովսիսյանը կխաղա Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերում
Հովսեփյան. ԱԱ–2018թ.–ի վիճակահանությունը Ռուսաստանում ընթացել է բարձր մակարդակով
Հովսեփյան. ԱԱ-2018թ.–ի ընտրական փուլում Հայաստանի ամենաբարդ մրցակիցը Լեհաստանն է
Հովսեփյան. մեր խմբի բոլոր թիմերը ֆավորիտներ են

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45