00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը ժպիտ կպարգևի Հայաստանի բնակիչներին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция в связи с фестивалем "Время Тертеряна"
Пресс-конференция в связи с фестивалем Время Тертеряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Տերտերյանի ժամանակը» փառատոնն առաջին անգամ անցկացվել է Գեղարքունիքի մարզում` կոմպոզիտորի հայրենի գյուղում։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. «Տերտերյանի ժամանակը» փառատոնը, որը նվիրված  է մեծանուն խորհրդային կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի արվեստին, իր տիեզերական երաժշտությամբ ժպիտ կպարգևի Հայաստանի բնակիչներին, հույս ունի երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը` անվանի կոմպոզիտորի որդին։

«Այդ փառատոնը լավագույն նվերն էր իմ հորը… Նա միշտ երազել է նման ոգեղեն տոնի մասին»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ռուբեն Տերտերյանը։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ նման կարևորագույն միջոցառում անցկացնելու գաղափարը վաղուց է հասունացել։
«Տերտերյանը հսկայական մասշտաբի անձնավորություն է։ Մեր պատմության մեջ քիչ կան այդ մակարդակի մարդիկ, որոնք իրենց արվեստում համադրում են կոսմոպոլիտիզմը և ազգային ինքնօրինակությունը»,– ասաց Պողոսյանը։

«Մեդիա կոնգրես» լրագրողների միության նախագահ Աշոտ Ջազոյանը նշեց, որ Տերտերյանի` վերջին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի երաժշտությունը որոշել է ոգու ուժը, որն ավելի ուշ հայտնվել է Ղարաբաղի անկախության համար պայքարում։

«Փառատոնի անունը շատ ճիշտ է ընտրված, քանի որ Տերտերյանը, համադրելով իր մեջ անցյալը, ներկան և ապագան, միշտ առկա է մեր կյանքում։ Փառատոնը նաև հիանալի առիթ է մեր օրերում աստվածաշնչյան պատմությունը շարունակելու համար»,– ասաց Ջազոյանը։

«Արվեստ և ապագա» հիմնադրամի նախագահ, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Տերտերյանին նվիրված փառատոնն անցկացվի և՛ Ռուսաստանում, և՛ արտասահմանում, ինչպես նաև բոլոր ջանքերը գործադրել է Տերտերյանի թանգարան և հիմնադրամ ստեղծելու համար։

«Տերտերյանի ժամանակը» փառատոնն առաջին անգամ կանցկացվի չորեքշաբթի Գեղարքունիքի մարզում` Հայրավանք գյուղում, մեծ կոմպոզիտորի Արվեստի տանը, և նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը։

Փառատոնի շրջանակում կմատուցվի պատարագ, կկազմակերպվեն համերգներ, կանցկացվեն ժողովրդական արհեստների նմուշների տոնավաճառներ,  հայ և ռուս նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։

Նախատեսված է նաև Ռուբեն Տերտերյանի «Հայկական պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանությամբ» և «Զրույց Ավետ Տերտերյանի հետ» գրքերի շնորհանդեսն անգլերեն լեզվով։ Ելույթ կունենան հայ և ռուս գրականագետներ, կներկայացվի «Ավետ Տերտերյանը և նրա երաժշտությունը» կինոծրագիրը։

«Տերտերյանի ժամանակը» նախագիծն անցկացվում է «Մշակույթ և ապագա» հիմնադրամի, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, ՌԴ Սվերդլովի մարզի մշակույթի նախարարության կողմից` ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ։

Լրահոս
0