23:10 28 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Армения

Հայկական տապի 50 երանգները. ինչպե՞ս պաշտպանվել բնության հարվածներից

© Sputnik/ Алина Старостина
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Անի Լիպարիտյան
410 0 0

Գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես մարել ներքին «կրակը», խուսափել օրգանիզմի ջրազրկումից, ջերմային և արևային հարվածներից և այլ «անակնկալներից», որոնք նախապատրաստում է մեզ համար երկար սպասված ամառը

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի– Sputnik. Հայաստանում դժոխային տապ է։ Պաղպաղակը հաշված րոպեների ընթացքում հալչում է ձեռքում, կենդանիներն ու մարդիկ փորձում են գտնել անգամ մի փոքր ստվեր` հուլիսյան անխիղճ արևի կիզիչ ճառագայթներից թաքնվելու համար, և ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ գնալ ծով կամ որևէ այլ հանգստավայր։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ հուլիսի 29–ից օգոստոսի 1–ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքը գտնվելու է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի հետևանքով հովտային շրջաններում կբարձրանա օդի ջերմաստիճանը և երկրի տարածքում կգրանցվի բարձր հրդեհավտանգություն։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1–2 աստիճանով, մասնավորապես, Երևանում հուլիսի 31–ին և օգոստոսի 1–ին ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 40 աստիճանի։ Անգամ Երևանի քաղաքապետարանն առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակի կապակցությամբ հանձնարարել է կազմակերպել սպասարկման ոլորտի ընկերությունների աշխատանքը խստացված ռեժիմով։

Գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ, թե ինչպես մարել ներքին «կրակը», խուսափել օրգանիզմի ջրազրկումից, ջերմային և արևային հարվածներից և այլ «անակնկալներից», որոնք նախապատրաստում է մեզ համար երկար սպասված ամառը։

Կրեք ճիշտ հագուստ

Ամառային շոգ եղանակին ամենաճիշտ ընտրությունն է կրել բաց երանգի հագուստ։ Նախընտրելի է սպիտակ գույնի հագուստը։

Գլուխը պետք է պաշտպանված լինի արևի ուղիղ ճառագայթներից, անհրաժեշտ է կրել գլխարկ։ Ավելորդ չի լինի նաև ակնոցը, քանի որ վառ արևը աչքերի բարեկամը  չէ։


Արևապաշտպան միջոցներ

Արևի ուղիղ ճառագայթները շատ վտանգավոր և վնասակար են, հատկապես ցերեկային ժամերին։ Հենց այդ պատճառով հարկավոր է մարմնին քսել սփրեյներ կամ լոսիոններ, որոնք կպաշտպանեն մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Չարժե մոռանալ նաև, որ անպաշտպան մաշկը, որը գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, ավելի շատ է ենթարկված ուռուցքային հիվանդությունների։

Ավելի շատ հեղուկ

Ջուր պետք է խմել միշտ, հատկապես` շոգ եղանակին։ Նախընտրելի է խմել հանքային ջուր, քաղցր չգազավորված հյութեր (գազավորված ըմպելիքները չեն հագեցնում ծարավը, այլ հակառակը` ծարավի զգացում են առաջացնում), կոմպոտներ։

Գաղտնիքն այն է, որ քաղցր հյութերը ջրից ավելի լավ են հագեցնում ծարավը, և դրանց օգտագործումից հետո մարդն ավելի քիչ է քրտնում։

Անհրաժեշտ է սննդակարգից բացառել կոֆեինն ու այլ թունդ խմիչքները։ Եվս մեկ տարբերակ է կանաչ թեյը, որը բարձրացնում է օրգանիզմի տոնուսն ու օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը։

Օրգանիզմի համար անհրաժեշտ հեղուկի պահանջը լիտրերով կարելի է իմանալ` սեփական քաշը բազմապատկելով 0,04–ով։ Մարմնի մեկ կիլոգրամին օրական պետք է բաժին հասնի 40 մլ հեղուկ։

«Քմահաճ» ուտելիքը

Ինչպես նշում են բժիշկներն ու դիետոլոգները, ամառային տապին ավելի լավ է հրաժարվել այն մթերքներից, որոնք կարող են ներսից «տաքացնել» օրգանիզմը, օրինակ` մեղրն ու խոզաճարպը։ Քնելուց առաջ հարկավոր է հրաժարվել մսից և այլ ծանր մթերքներից, որոնք առաջացնում են առատ քրտնարտադրություն։

Իսկ ահա բանանը, կանաչ և սպիտակ բանջարեղենը պետք է օգտագործեն այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում տառապել շոգից։ Կարելի է համտեսել նաև պաղպաղակ, սակայն չպետք է չարաշահել, ինչպես նաև խմել թարմ քամած հյութեր։


Լոգանք

Բոլորը շատ լավ գիտեն, որ ջուրը փրկում է շոգ եղանակին։ Շոգ օրերին ավելի լավ է ընդունել գոլ ցնցուղ (ոչ սառը և ոչ էլ տաք)։ Եթե հնարավորություն կա, ապա կարելի է հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում` ծովում, լճում կամ գետում լողալու համար։

Սակայն հարկավոր է հիշել, որ քաղաքի շատրվաններում չի թույլատրվում լողալ։


Ի՞նչ անել, եթե տապը «ներխուժել է» սենյակ

Վարագույրներ, դրանք պարտադիր պայման են ինչպես բնակարաններում, այնպես էլ գրասենյակներում։ Հատկապես հաստ վարագույրները փրկում են սենյակ և գրասենյակ արևի ուղիղ ճառագայթների ներթափանցումից։

Ժանրի դասականը

Շոգ եղանակին ավելի լավ է փորձել օդափոխել սենյակները առավոտյան և երեկոյան ժամերին։ Եթե կա հնարավորություն, ապա կարելի է ձեռք բերել հովացնող սարք կամ օդափոխիչ։ Չնայած «սառեցնող» տեխնիկա միացնելու դեպքում հարկավոր է համապատասխան հագուստ կրել` կոկորդի բորբոքում չունենալու կամ այլ հիվանդությամբ չհիվանդանալու համար։

Եթե ձեր քաղաքում չափազանց շոգ է, ապա դա սառնարանում փակվելու առիթ չէ։ Հնարավոր է` ձեզ կփրկի թաց սրբիչը, որը կարելի է փաթաթել վզի կամ գլխի շուրջ։ Փոքրիկ պուլվերիզատորները կարող են օգնել, եթե ժամանակ առ ժամանակ ջուր ցանեք դեմքին և ձեռքերին։

Սենյակը ջրով մաքրելը ևս արդիական է։ Այն օգնում է պահպանել սենյակի խոնավությունը։ Սակայն չարժե շպարվել շոգ եղանակին։ Ավելի լավ է խուսափել չափից դուրս շպարվելուց, ավելի լավ է դա փոխարինել արևապաշտպան քսուքներով (օրինակ` BB երանգային քսուք)։ Եթե դուք շոգ ժամերին ստիպված եք փողոց դուրս գալ, ապա քայլեք փողոցի ստվերոտ հատվածով։ 

Ի գիտություն վարորդների


Եթե դուք ամեն օր ղեկին եք, ապա հոգ տարեք ձեր առողջության մասին։ Ավտոմեքենայում շատ հավանական է, որ վատ զգալ տապին, առավել ևս` եթե այն երկար է մնացել արևի տակ։ Տոթից և ավելորդ տաքությունից խուսափելու համար պետք է պաշտպանվել արևապաշտպան վարագույրներով, հաճախ լվանալ տրանսպորտային միջոցը, ինչպես նաև տեղադրել «հայելապատ» էկրան դիմապակուն։

Նման խորհուրդներն օգտակար են ոչ միայն Հայաստանի բնակիչների համար, այլև այլ երկրների, մասնավորապես, եվրոպական, որտեղ մոտ օրերս ևս շոգեր են սպասվում։

Զգուշավոր և կարգապահ լինելու դեպքում կարելի է հեշտությամբ փրկել թանկագին առողջությունը շոգ եղանակի բացասական հետևանքներից։

Գլխավոր թեմաներ