09:40 20 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Центр диагностики и лечения диабета во Владивостоке

Բժիշկ. ինսուլինի անալոգները կհեշտացնեն հայ երեխաների բուժումը

© Sputnik/ Виталий Аньков
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Շաքարային դիաբետով հիվանդ հայ երեխաներին կապահովեն ինսուլինային գրիչ–ներարկիչներով։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ինսուլինի անալոգները կհեշտացնեն շաքարային դիաբետով հիվանդ հայ երեխաների բուժումը, հինգշաբթի լրագրողներին ասաց էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը։

Հայաստանի կառավարությունը վերջերս հաստատել է երեխաներին ինսուլինով ապահովելու ծրագիրը, որի շրջանակում երեխաներին և դեռահասներին կտրամադրեն ինսուլինային գրիչ–ներարկիչներ։ 

«Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհն անցել է ինսուլինի անալոգների օգտագործմանը, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեցող մարդկային ինսուլիններ են։ Այդ անալոգները շատ հարմար են օգտագործման համար», – նշեց  Բայբուրդյանը։

Էնդոկրինոլոգի խոսքով` ինսուլինի անալոգները թույլ կտան կարգավորել ածխաջրերի փոխանակությունը տարբեր տարիքի երեխաների մոտ, ինչը լուրջ խնդիր է։ Դրանք հնարավորություն են տալիս սննդակարգն ավելի ճկուն դարձնել, մասնավորապես, դա վերաբերում է անկանխատեսելի ախորժակով նախադպրոցական տարիքի երեխաներին։

Նա ավելացրեց, որ նոր դեղամիջոցի առավելություններից մեկն էլ այն է, որ կարելի է օգտագործել ուտելուց անմիջապես հետո։ Նրա խոսքով` սա հնարավորություն կտա կարգավորել  օգտագործվող ինսուլինի քանակը, ինչը շատ հարմար է ոչ կայուն  ռեժիմ ունեցող դեռահասների համար։

Բայբուրդյանը նշեց, որ նոր դեղամիջոցը մարդու օրգանիզմի արտադրած ինսուլինի անալոգն է, որը շատ արագ է ազդում` օգտագործելուց 15 րոպե անց։

«Ինսուլինային գրիչ–ներարկիչները հարմար են օգտագործման տեսանկյունից և նման են սովորական դպրոցական գրիչներին։ Երեխաներն այն հեշտությամբ կարող են իրենց հետ դպրոց կամ պարապմունքների տանել։ Եվ ամենակարևորը` դրանք օգնում են խուսափել անհրաժեշտ չափաբաժնի քանակը շփոթելուց», – նշեց էնդոկրինոլոգը։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալով` այսօրվա դրությամբ հանրապետությունում գրանցված է շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 80 հազար մարդ, որոնցից 450–ը երեխաներ են, իսկ 177–ը` 18-23 տարեկան երիտասարդներ։

2006 թվականին դեկտեմբերի 20–ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է Շաքարային դիաբետի մասին բանաձև, որի համաձայն` շաքարային դիաբետի սրընթաց աճը հայտարարվել է միջազգային հանրությանը սպառնացող արտակարգ վտանգ։

ՄԱԿ–ի բանաձևի ընդունմանը նպաստել է Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնած լայնածավալ հասարակական շարժումը, որն ուղղված էր շաքարային դիաբետի վտանգի մասին իրազեկվածության բարձրացմանը։ Բանաձևը կոչ է արել ՄԱԿ–ի անդամ պետություններին քայլեր ձեռնարկել շաքարային դիաբետի դեմ պայքարի համար և հիվանդության կանխարգելման ու բուժման ազգային ռազմավարություններ մշակել։

Ըստ թեմայի

Հայաստանում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդները կարող են բարելավել կյանքի որակը

Գլխավոր թեմաներ