00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՃԿԱԿ. Հայ փրկարարները 7 ամսում վնասազերծել են ավելի քան 190 օձ

© Sputnik / Лев Устинов / Անցնել մեդիապահոցГюрза
Гюрза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՃԿԱԿ տվյալներով` ամենից հաճախ օձեր հայտնաբերում են Երևանի արվարձաններում, իսկ թունավոր օձերը հիմնականում լինում են լեռնային և նախալեռնային շրջաններում

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 30– Sputnik. Հայաստանի փրկարարներն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում վնասազերծել են 191 օձ, հինգշաբթի լրագրողներին հաղորդեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) պետ Հովհաննես Խանգելդյանը։

«Հուլիսի 28–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է օձերի հայտնաբերման 391 ահազանգ, փրկարարների կողմից վնասազերծվել է 191 օձ, որոնցից 48-ը եղել է թունավոր»,– ասաց նա։

Ինչպես նշեց Խանգելդյանը, 17 դեպքերում չի հաջողվել պարզել օձի տեսակը։ «Ցավոք, այս կիսամյակում ունցել ենք օձի խայթոցից գրանցված մեկ մահվան դեպք»,– ասաց նա։

ՃԿԱԿ պետը հաղորդեց նաև, որ ամենից հաճախ օձեր հայտնաբերում են Երևանի արվարձաններում, իսկ թունավոր օձերը հիմնականում լինում են լեռնային և նախալեռնային շրջաններում։ Ամենաշատ օձեր լինում են Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

«Օձերի ակտիվությունը կպահպանվի առաջիկա մի քանի ամիսներին»,– հավելեց Խանգելդյանը` կոչ անելով ավելի ուշադիր լինել խոտածածկ վայրերում։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշեց ՃԿԱԿ պետը, Հայաստանի կենդանական աշխարհը բավական բազմազան է, ուստի մարդիկ պետք է ուշադիր լինեն, որպեսզի խուսափեն օձերի, կարիճների, սարդերի հետ տհաճ հանդիպումներից, իսկ դրանց հայտնաբերման դեպքում իսկույն դիմեն փրկարարներին։

Փորձագետ կենդանաբանների տվյալներով` Հայաստանում ապրում է թունավոր օձերի չորս տեսակ` գյուրզա, հայկական իժ, լեռնատափաստանային իժ և Դարևսկու իժ, որոնցից ամենատարածվածը գյուրզան է, որը, ի տարբերություն մյուսների, գրանցված չէ «Հայաստանի Կարմիր գրքում»։

Լրահոս
0