17:48 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Джонни Меликян

Փորձագետ. ռուս–վրացական հարաբերությունների դինամիկան չի փոփոխվի

© Личная страница в Facebook
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
170 0 0

Վրաստանի միացումը ԵՄ–ի հակառուսական պատժամիջոցներին չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, կարծում է վրացագետ Ջոննի Մելիքյանը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուս–վրացական հարաբերությունների դինամիկան չի փոխվի հակառուսական պատժամիջոցների երկարացմանը Վրաստանի միացումից հետո, Sputnik-Արմենիա պորտալին հայտնեց վրացագետ Ջոննի Մելիքյանը։

Վրաստանը, Չեռնոգորիան, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան և Ուկրաինան միացել են մինչև 2016 թ.–ի հունիսի 23–ը Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ ներդրված ԵՄ–ի տնտեսական պատժամիջոցների երկարացմանը։ Պատժամիջոցները ներառում են Ղրիմում և Սևաստոպոլում արտադրված արտադրանքի ներկրման, ինչպես նաև Ղրիմում կամ Սևաստոպոլում ներդրումներ կատարելու արգելք։

«Ստացվել է վրացական կողմի արդեն առաջին տեղեկությունը։ Վրացի նախարարը պարզաբանել է, որ իր երկիրը վաղուց կողմ էր այդ պատժամիջոցներին։ Ղրիմի և Սևաստոպոլի հարցում Վրաստանի արտաքին քաղաքականությանը դրանք հասկանալի են, քանի որ Թբիլիսին չի ճանաչում այդ տարածքները որպես ՌԴ–ի տարածքներ»,– ասաց Մելիքյանը։

Եվրաինտեգրման հարցերով պետական նախարար Դավիթ Բաքրաձեն հուլիսի 30–ին հայտնել է, որ Վրաստանը վաղուց է միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, իսկ հունիսին Եվրամիության խորհուրդը դրանք ընդամենը երկարացրել է։

Մելիքյանի խոսքով, ԶԼՄ–ներով չստուգված տեղեկություն է տարածվել, որ շատերը սկսել են սենսացիոն հայտարարություններ սկսել անել, բայց Բաքրաձեի խոսքերն ամեն ինչ բացատրում են։

«Սկզբունքորեն այդ պատժամիջոցները ռուս–վրացական օրակարգի վրա չեն ազդում։ Վրաստանից Ղրիմ ուղիղ չվերթներ չկային և չեն լինի։ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին էին վերջին տարիներին։ Կողմերի միջև գոյություն ունի տնտեսական փոխհարաբերությունների խորացման պրագմատիկ մոտեցում, նախևառաջ, առևտրի ուղղությամբ, ինչը վերանայման ենթակա չէ»,– ընդգծեց Մելիքյանը։

Նա նշեց նաև, որ իրավիճակը որևէ կերպ չի անդրադառնա ռուս–հայկական կամ հայ–վրացական հարաբերությունների վրա։

Գլխավոր թեմաներ