13:15 24 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Ереван, Армения

Հայպետհիդրոմետկենտրոնը խորհուրդ է տալիս ազգաբնակչությանը խուսափել ֆիզիկական ակտիվությունից

© Тravelnews
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
5 0 0

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 31– Sputnik. Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը:

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
 
 
Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավային`   2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գլխավոր թեմաներ