00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագիրը բացառիկ հնարավորություններ է առաջարկում հայկական ստարտափերին

© Photo : Unsplash / Alexandre Debièveчип компьютер микросхема технологии
чип компьютер микросхема технологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագիրն այս տարի տարբեր նորամուծություններ է առաջարկում ստարտափերին

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրի շրջանակում այս տարի ստարտափերին առաջարկում է տարբեր նորամուծություններ` հիմնվելով նախորդ փուլերի հաջողված պատմությունների վրա, հայտնում է Հայաստանում Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնի գրասենյակը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսել է ընդունել հայտեր նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերություններից` աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու համար, որը կսկսվի սեպտեմբերին և կտևի 12 շաբաթ։

Ծրագրի ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց պրոդուկտի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և հասանելիություն ունենալով բիզնես ռեսուրսներին ու ներդրողներին։

«Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում մենք կփորձենք օգնել ստարտափերին ոչ միայն իրենց պրոդուկտի զարգացման հարցում, այլ նաև ընդլայնել ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Միջազգային շուկայում մեծ պոտենցիալ ունեցող երկու ստարտափեր հնարավորություն կունենան ծրագրի ավարտին մասնակցել Microsoft Ventures Իսրայելի կամ Լոնդոնի Աքսելերացիոն ծրագրի Դեմո օրվան, որի ժամանակ իրենց վերջնական արտադրանքը կներկայացնեն ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին»,- նշել է Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նախնական համաձայնություն է եկել տարբեր վենչուրային հիմնադրամների հետ, որոնք հետաքրքիր գաղափարների դեպքում պատրաստ են տրամադրել ֆինանսավորում։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 16-ը լրացնել դիմում հայտ հետևյալ հղումով՝ https://micarmenia.wufoo.com/forms/mic-acceleration-prograam-2015-application/, որից հետո կուսումնասիրվեն հայտերը, և առաջին փուլն անցած ստարտափերը կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը մինչև հուլիսի 31-ը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ՝ նախօրոք զանգահարելով (010)545-343 հեռախոսահամարին։

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և ստեղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:

Լրահոս
0