00:06 21 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Дайджест зарубежной прессы СМИ

Փորձագետ Հայաստանում մամուլի հետ կապված խնդիրներն ավելի խորքային են.

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Թույլ հասարակության դեպքում՝ մամուլը թույլ է լինում, կարծում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik.Հայաստանում մամուլը կարող է ազդեցիկ լինել միայն այն դեպքում, երբ հասարակությունն ազդեցիկ լինի: Թույլ հասարակության դեպքում՝ մամուլը թույլ է լինում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Խոսելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած Հայաստանի վերաբերյալ զեկույցին` բանախոսը պնդում է, որ Հայաստանում մամուլի հետ կապված խնդիրն ավելի խորքային է, քան երևում է: «Մամուլի հզորության հիմնական պայմաններից մեկը  ֆինանսավորումն է, ինչը շատ կարևոր է: Մինչդեռ գիտենք, որ Հայաստանի տնտեսական կյանքն այսօր այնպիսին է, որ մամուլի մեծ մասը գտնվում է իշխող քաղաքական ուժի կամ այդ ուժին հարող ուժերի հսկողության տակ»,-ասել է նա:

Արևմտյան մամուլն ունի ֆինանսավորման մի քանի աղբյուր, ֆինանսավորվում են  կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները; Կան նան ֆինանսավորման այլ աղբյուրներ, օրինակ գովազդի շուկան,  որոնք լրատվամիջոցներին ավելի անկախ են դարձնում: «Հայաստանում գովազդի շուկան բավական թույլ է, սպառողների գնողունակությունը՝ ցածր, ինչը նույնպես չի նպաստում մամուլի ֆինանսական անկախացմանը: Մամուլն ազդեցիկ է լինում այն դեպքում, երբ կա քաղաքական ազատ համակարգ, երբ մամուլի դերը գնահատվում է այդ համակարգի կողմից»,-ընդգծում է Արմեն Բադալյանը:

Այս համատեքստում քաղտեխնոլոգն ուշադրություն է հրավիրում նաև տպագիր մամուլի տպաքանակին, «որի շատ քիչ լինելը նույնպես վկայում է մամուլի նկատմամբ վերաբերմունքը»: «Մամուլի զարգացումը չպետք է առանձին դիտարկել: Այն կարող է զարգանալ, եթե հասարակությունը զարգանա: Եթե հասարակությունը չի զարգանում, ապա մամուլը մեկ-երկու լրագրողի միջոցով չի կարող զարգանալ»,-նկատում է նա:

Այն հարցադրմանը, թե քաղաքացիական հասարակության ձևավորման փորձերում մամուլը որևէ դերակատարում չունի՞, փորձագետը հավաստիացնում է՝ մամուլն ընդամենը ֆիքսում է առկա իրավիճակը: «Մինչդեռ մամուլը պարտավոր է ցույց տալ ապագան, իսկ դա կախված է լրագրողների մասնագիտական հմտություններից և դրան խանգարող ոչ մի բան չկա: Մամուլի ներկայացուցիչներից շատերը պարզապես չեն ցանկանում աշխատել իրենց գիտելիքների վրա»,-համոզմունք է հայտնել Արմեն Բադալյանը:

Գլխավոր թեմաներ