17:52 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
младенец, дети

Հայաստանում նորածիններին տրվող ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը

© Sputnik/ Игорь Зарембо
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2261 0 0

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին ծնողները նախընտրել են իրենց դուստրերին անվանել Նարե, իսկ արու զավակներին` Դավիթ

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik.  Հայաստանում ընթացիկ տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ծնված երեխաների ամենատարածված անուններն են Նարեն և Դավիթը, հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։
«Հայաստանում 2015 թվականի հունվար–հունիս ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ և 8 հազար 148 տղա», –ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կույումջյանը։

Աղջիկների ամենատարածված անունների հնգյակում են Նարե (2015 թվականի 5 ամիսների ընթացքում այս անունով իրենց նորածիններին կոչել է 271 ծնող), Մարի (234), Մարիա (220), Անահիտ (215) և Մանե (206) անունները։

Տղաների անունների ցանկում տարածված է բիբլիական Դավիթ անունը. Հայաստանում 2015 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում այս անունով են կոչել 546 նորածնի։ Դավիթ անվանը հաջորդում են Նարեկը (418), Տիգրանը (224), Հայկը (222), իսկ հինգերորդ տեղում է Ալեքս անունը (220)։

Ամենատարածված կանանց անունների հիսնյակում են ընդգրկված նաև  ինչպես հայկական Անի, Գայանե, Մարիամ, Լիլիթ, Հասմիկ, Գոհար, Կարինե, Անուշ, Արևիկ, այնպես էլ եվրոպական ծագում ունեցող անուններ` Միլենա, Մերի, Եվա, Անգելինա, Արիանա, Վիկտորյա, Նատալիա, Սոֆյա, Յանա, Էլեն և Էմիլի։

Ընդ որում` ծնողներն ազգային ավանդույթները, կարծես թե, ավելի շատ պահպանում են արու զավակների պարագայում, քանի որ նրանց ավելի հաճախ են հայկական անուններով կոչում, օրինակ` Հայկ, Տիգրան, Սամվել, Արմեն, Արամ, Աշոտ, Գևորգ, Վահե։

Միջազգային անունների շարքում հանդիպում են Ալեն, Ալեքս, Արթուր, Ռոբերտ, Ալբերտ, Էդգար, Դանիել, Ռաֆայել, Մարկ և Համլետ անունները։

Գլխավոր թեմաներ