02:43 29 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Танки, военные учения

Փորձագետ. Հայաստանը կարող է ըստ արժանվույն ելույթ ունենալ Բանակային առաջին խաղերում

© Sputnik/ Кирилл Брага
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
121 0 0

Հայաստանի՝ տանկային բիատլոնում մասնակցության նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ նման մրցումներն էլ ավելի են բարձրանում զինծառայողների պրոֆեսիոնալիզմը, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Առաջին բանակային խաղերը Հայաստանի զինծառայողների համար երկիրը պատշաճ մակարդակով ներկայացնելու լավ հնարավորություն են, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնարկել են շաբաթ օրը: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումներում:

«Նախորդ տարի մեր տանկիստներին հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել «Տանկային բիատլոնում», ինչը Հայաստանի քաղաքացիների մոտ  հպարտության զգացում առաջացրեց բանակի համար ընդհանուր առմամբ, և տանկիստների համար մասնավորապես: Նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ նմանատիպ մրցումների մասնակցությունն էլ ավելի է բարձրացնում զինծառայողների պրոֆեսիոնալիզմը, նպաստում  նրանց նոր հմտությունների զարգացմանը»,- ասել է Մելիք-Շահնազարյանը Sputnik-Արմենիա պորտալին:

Ըստ նրա, դա անգին փորձ է, որը կարող է հիմք հանդիսանալ Բանակային խաղերի անդամ երկրների միջև ռազմական նոր համագործակցության համար:

«Հաճելի է նշել, որ Բանակային խաղերը հնարավորություն են ընձեռում մեր մարտիկներին ցույց տալ իրենց պրոֆեսիոնալ հմտությունները ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև միջազգային ասպարեզում: Փաստացի պատերազի մեջ  գտնվող Հայաստանի համար դա ավելի քան կարևոր է, որովհետև մեր հակառակորդին  զսպող լրացուցիչ գործոններ են ստեղծվում»,- ընդգծեց քաղաքագետը:

Նա ավելացրեց, որ դա վերաբերում է նաև հայ զինծառայողների բարձր մարտունակության ցուցադրությանը և Հայաստանի բնակչության մարտական ոգու բարձրացմանը:

«Ոչինչ այդպես տրամադրություն չի բարձրացնում, որքան մեր պաշտպանների հաղթանակը միջազգային մրցումներում»,- ասաց փորձագետը:

Խաղերը կանցկացվեն Սիբիրից մինչև Կրասնոդարի երկրամաս ձգվող 11 զորավարժարաններում: ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծում են, որ Խաղերն ուղղված են ռուսական բանակի մարտունակության բարձրացմանը և միջազգային ռազմական գործակցության ամրապնդմանը:

Գլխավոր թեմաներ

  • Հայ-թուրքական սահման

    Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

    13
  • Երևանի կենդանաբանական այգուց փախած Վովա փղի վախճանը

    47 տարի առաջ հունիսի 28-ին Երևանում անսովոր իրարանցում էր։ Երևանյան կենդնաբանական այգուց փախել էր Վովա փիղը։ Երևանցիները շտապում էին Մյասնիկյան պողոտա` ականատես լինելու արտառոց դեպքին:

    26
  • Մարթեն Յորգանց

    Հայտնի երգահան և երգիչ Մարթեն Յորգանցը հինգ տարի դադարից հետո կրկին պատմական հայրենիքում է։ Այս անգամ նա լավ լուր ունի. շուտով Հայաստանի քաղաքացի կդառնա։

    45