19:02 26 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Пожарная машина

ՀՀ կառավարության մասնաշենքում հրդեհ է բռնկվել

© Sputnik/ Самвел Сепетчян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
9210

Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, թե օգոստոսի 2-ին ժամը 13.14-ի տեղեկություն է ստացվել, որ ՀՀ կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում ծուխ է նկատվում:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը, չորս մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.04-ին, մարվել՝ 14.08-ին:

Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով (20) քմ:

Գլխավոր թեմաներ