00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացե՛ք, հետևում են։ Ո՞ր ծառայություններն են լրտեսում մեզ

© techitСлежка в соцсетях
Слежка в соцсетях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հաստատել է, որ ոչ միայն Microsoft–ը, այլ նաև Google–ը, Facebook–ը և ուրիշ ծառայություններ լրտեսում են օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3– Sputnik. Որքան հարմար է ծառայությունը, այնքան հաճախ են բախվում մասնավորության սահմանափակումների հետ, «Sputnik- Արմենիա» կայքին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԶԼՄ–ների և փորձագետների տվյալներով` Windows 10–ը լրտեսում է օգտատերերին, օպերացիոն համակարգի (ՕՀ) գործարանային կարգավորումներն ագրեսիվ են օգտատիրոջ նկատմամբ, համակարգը կարող է կարդալ փոստը, պահպանել գտնվելու վայրի տվյալները և «անհրաժեշտությամբ դեպքում» օգտվել գաղտնի տվյալներից։

ՕՀ–ին հասանելի են կապերը և օրացույցի նշումները, իսկ նոր Edge զննարկիչը (նա փոխարինել է Internet Explorer–ին) գովազդ է ընտրում օգտատիրոջ մասին հավաքած տեղեկատվության հիման վրա։

Մարտիրոսյանի խոսքով` ցավոք սրտի, դա ամենուրեք տեղի է ունենում և Microsoft–ից կողմից նորամուծություն չէ։

«Օրինակ, Google–ը նույնպես կարդում է ձեր նամակները և ըստ նրանց բովանդակության որոշում գովազդը, որը դուք պետք է տեսնեք։ Ճիշտ նույն կերպ տեղի է ունենում մեծ ծառայություններում»,– ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ հայտնի Google Chrome զննարկիչն ի սկզբանե տրամադրված է եղել օգտատիրոջ մասին տվյալների մշտական առաքմանը, ընդ որում առանց տեղեկացնելու։

«Միայն օգտատերերի բարձրացրած աղմուկը հանգեցրեց նրան, որ հիմա զննարկիչը տեղադրելիս ձեզ հարցնում են, թե դեմ չեք, որպեսզի ընկերությունն օգտագործի ձեր ակտիվությունը ցանցում` իր ծառայությունները բարելավելու համար»,– նշեց փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով` բոլոր այդ նախազգուշացումները քչերն են կարդում և քչերն են հետևում նրան, թե ինչ է տեղի ունենում ցանցում։

«Facebook–ը հետևում է ձեզ ոչ միայն հենց ցանցում, այլ նաև բոլոր կայքերում, որտեղ կա թեկուզ մեկ կոճակ սոցիալական ցանցից։ Եվ դուք կարող եք նշել, որ ինչ–որ կայք այցելելը հանգեցնում է Facebook–ում նման գովազդ հայտնվելուն»,– ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետը նաև հավելեց, որ նույն բանը տեղի է ունենում Google–ի գովազդի հետ։ «Ընդ որում պարտադիր չէ, որ դուք գրանցված լինեք Google-ի ծառայություններում։ Բավական է, որ դուք օգտագործում եք Chrome զննարկիչը կամ Google–ի որոնումը»,– նշեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` եթե օգտատերերին անհանգստացնում է գաղտնիության հարցը, ապա պետք է Microsoft–ի կամ Apple–ի արտադրանքի փոխարեն օգտագործել Linux–ի բաց գաղտնագրով համակարգեր։

«Տվյալ դեպքում տեղեկություններ պետք է որոնել DuckDuckgo.com–ում, որը չի լրտեսում ձեզ։ Պետք է հաշվի առնել, որ որքան հարմար է ծառայությունը,  մասնավորության այդքան մեծ սահմանափակմամբ եք զոհում»,– եզրափակեց Մարտիրոսյանը։

Լրահոս
0