00:21 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Танковый биатлон 2014 . Закрытие

Հայ տանկիստները մասնակցում են տանկային բիաթլոնի երկրորդ փուլին

© Sputnik/ Кирилл Каллиников
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2088 0 0

Առաջատարության համար պայքարին կմասնակցեն 10 անձնակազմեր` տանկիստներ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 3–Sputnik. Հայաստանից տանկիստների թիմը կմասնակցի «Տանկային բիաթլոն 2015» աշխարհի առաջնության երկրորդ անհատական մրցավազքին, որը տեղի կունենա երկուշաբթի մերձմոսկովյան «Ալաբինո» հրաձգարանում, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը։

Հայաստանից բացի առաջատարի դիրքերի համար «Տանկային բիաթլոն» մրցույթի «Անհատական մրցավազք» անվանակարգում, որն ընթանում է 2015թ.–ի Բանակային միջազգային խաղերի շրջանակում, կմրցեն ևս 9 անձնակազմեր Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից։

«Այսօրվա դրությամբ առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանի և Սերբիայի անձնակազմերը, որոնք հաղթել են մրցումների հենց առաջին օրը»,– ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Անհատական մրցավազք» անվանակարգում հաղթողները կորոշվեն օգոստոսի 6–ին` բոլոր 39 անձնակազմերի ելույթներից հետո։

Պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Բանակային միջազգային խաղերը, որոնք կազմակերպել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մեկնարկել են շաբաթ օրը: Մրցումները կտևեն մինչև օգոստոսի 15-ը, խաղերին կմասնակցի ավելի քան 2 հազար մարդ՝ աշխարհի 17 երկրից: Նրանք կմրցեն դաշտային, օդային և ծովային պատրաստվածության 14 մրցումներում

Գլխավոր թեմաներ